Կասեցումներ և խստացված ռեժիմով ստուգայցեր. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր պարետի որոշմամբ 24 ժամով կասեցրել է 3 տնտեսավարողի գործունեություն: Նշված տնտեսավարողների մոտ արձանագրվել էին պարետի կողմից սահմանած կոնոնների խախտումներ։

Երևանում և մարզերում մշտադիտարկման աշխատանքները շարունակվել են սուպերմարկետների և բանկերի մասնաճյուղերում, դեղատներում, հյուրանոցներում, գեղեցկության սրահներում և այլն։

Արձանագրված հիմնական խախտումները կապված են ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների սահմանված ձևաչափերի անհամապատասխանության և իրազեկման թերթիկների բացակայության հետ։

Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցին զուգահեռ իրականացրել են նաև իրազեկման աշխատանքներ։

Մշտադիտարկումներ և կասեցումներ հանգստյան օրերին․ ԱԱՏՄ

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները շարունակել են աշխատանքները նաև հանգստյան օրերին: Խոշորացույցի տակ է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը:

Այսօրվա մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են Գավառ, Սևան, Աբովյան, Աղվերան և Ծաղկաձոր քաղաքներում գտնվող հյուրանոցներում, հանգստյան տներում, մանրամեծածախ առևտրի կետրոններում, դեղատներում և գեղեցկության սրահներում։

Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումների հիմքով հանգստյան օրերին նաև կասեցումներ են կատարվել թե՝ Երևանում, թե՝ մարզերում։

ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն ամենօրյա բնույթ են կրում:

 

Կասեցումներ՝ Երևանում

Պարետի որոշմամբ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Նոր Զովք» ընկերության մեկ մասնաճյուղի, ինչպես նաև «Բյութի ստուդիո» գեղեցկության սրահի գործունեությունը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդիվ այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ չի պահպանվել դիմակ կրելու, ջերմաչափման գրանցամատյանների պատշաճ վարման պահանջները։