1396 ստուգայց, 268 խախտում. Հանրապետություն ողջ տարածքում շարունակվում են տեսչական ստուգայցերը

Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով տեսչական մարմնի մասնագիտական խմբերը անցնող շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1396 ստուգայց, որոնց արդյունքում արձանագրվել է 268 խախտում։

Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նախազգուշացումներ և հանձնարարականներ։

Հիշեցնենք՝ Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողների մոտ վերահսկողություն են իրականացնում համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանի, ըստ որի անհրաժեշտ է՝

 վարել համապատասխան գրանցամատյաններ՝ ախտահանման և ջերմաչափման,
 ունենալ ախտահանիչ նյութեր,
 օգտագործված դիմակների համար նախատեսված փակ, ոտնակով աղբամաններ,
 ախտահանել շփման մակերեսները և առարկաները։

Մանրամասները՝ այստեղ։

Աշխատանքային օրենսդրության խախտումների մեծ մասը վերաբերում է վերջնահաշվարկի խնդրին․ Իգիթ Հակոբյան

Սեպտեմբերի 22-ին Երևանում կայացած ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովի ժամանակ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով 2021 թ․ հուլիսի 1-ից Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունները:

Ի. Հակոբյանը հրապարակել է նաև 2021 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վիճակագրությունը։

Ըստ այդմ՝ այս տարվա 8 ամիսների ընթացքում հարուցվել է՝

  • 241 վարչական վարույթ,
  • 177-ը  դիմումի հիման վրա։

Վարչական վարույթների արդյունքում ընդունվել է 54 վարչական ակտ՝ տրվել են խախտումները վերացնելու վերաբերյալ կարգադրագրեր։

Հարուցված վարչական վարույթներից 105-ը կարճվել է, որից 50-ը՝ դիմումից հրաժարվելու հիմքով։

Ստացված 177 դիմում-բողոքներից՝

  • 2-ը՝ աշխատողների առողջության պահպանմանը և անվտանգության ապահովմանը,
  • 175-ը՝ վերաբերել են աշխատանքային օրենսդրության խախտումներին, որից՝
  • 98-ը վերաբերել է օրենքով սահմանված կարգով վերջնահաշվարկ չկատարելուն և օրենքով սահմանված ժամկետներում աշխատավարձը չվճարելուն,
  • 38-ը՝ աշխատանքային պայմանագրերի լուծման կարգը չպահպանելուն,
  • 39-ը՝ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների խախտումներին։

Դիմումից հրաժարվելու հիմքով կարճված վարչական վարույթները կազմում են դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթների ավելի քան 28 %-ը։

ԱԱՏՄ վարչության պետի խոսքով՝ 2021 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են 48 տնտեսավարող սուբյեկտներ

  • հրապարակվել է 20 հանձնարարագիր,
  • ավարտվել է 16 թեմատիկ ստուգում,
  • կազմվել է 11 ստուգման ակտ և տրվել է 11 կարգադրագիր` խախտումների և թերությունների վերացման մասին,
  • տրվել է 5 տեղեկանք,
  • ընթացքի մեջ է 4 թեմատիկ ստուգում։

 

Տեսչական մարմինը շարունակում է Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան, Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետները ոստիկանության հետ համատեղ իրականացրել են ընդհանուր 121 ստուգայց։

Արձանագրվել է 29 խախտում։

Covid-անվտանգության նորմերը դիտարկվել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Սպիտակ,  Կապան, Սիսիան,  Աշտարակ քաղաքների և հարակից համայնքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, պետական կառույցներում, դեղատներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և տնտեսական համանման գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, գեղեցկության սրահներում, հանրային տրանսպորտում։

Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում։

Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 126 տնտեսավարողների մոտ, այդ թվում՝

  • մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 75 ,
  • դեղատներ՝ 7,
  • գրասենյակային տարածքներ՝ 2,
  • տրանսպորտ՝ 42։Արձանագրվել է 8 խախտում։

Խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարկաններ։