1223 խստացված ստուգայց՝ 1 շաբաթում․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը։

ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1223 խստացված ստուգայց, արձանագրել՝ 33 խախտում։

Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․

◼️ Երևանի տարածքային կենտրոն՝ 803 ստուգայց, 14 խախտում, 13 արձանագրություն, 6 նախազգուշացում, 14 տուգանք,

◼️ Հարավային տարածքային կենտրոն՝ 146 ստուգայց, 13 խախտում, 4 տուգանք,

◼️ Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 71 ստուգաց, 1 խախտում,

◼️ Արևմտյան տարածքային կենտրոն՝ 109 ստուգայց, 2 նախազգուշացում, 12 ՎԻՎ արձանագրություն, 8 տուգանք,

◼️ Արևելյան տարածքային կենտրոն՝ 94 ստուգայց, 5 խախտում, 3 նախազգուշացում, 22 ՎԻՎ արձանագրություն, 7 տուգանք։
   

Ամանորին ընդառաջ Տեսչական մարմնի աշխատակիցներն այցելել են զորամաս

Ամանորին ընդառաջ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ, այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության հարավային N զորամաս՝ հիգիենայի պարագաներ և այլ անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ զինվորներին նվիրելու համար։

Նշենք, որ մեր թիմն արդեն երրորդ տարին անընդմեջ, սեփական նախաձեռնությամբ, Տեսչական մարմնի աշխատակիցների արհեստակցական միության միջոցների հաշվին, ամանորյա այց է իրականացնում տվյալ զորամաս:


 

Վիճակահանություն՝ ԱԱՏՄ կառավարման խորհրդի կազմում ներգրավելու նպատակով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմում՝ որպես անդամ, քաղաքացիների կամ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներգրավելու նպատակով տեղի է ունեցել վիճակահանություն։

Վիճակահանությանը մասնակցել է 4 հասարակական կազմակերպություն։ Արդյունքում հաղթող է ճանաչվել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական ՀԿ-ն։