Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը, ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Նիկողոսյանը, Տեսչական մարմնի Գավառի բաժնի պետ-տեսուչ Սվետլանա Հովհաննիսյանը, ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանը իրազեկման սեմինար են անցկացրել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։
Սեմինարին մասնակցել են «Գավառի» ԲԿ անձնակազմը, մարզի տարբեր բժշկական, կրթական հաստատությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ և մասնագետներ մարզպետարանից։
Սեմինարի առաջին մասում քննարկվել են բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ մի շարք հարցեր։
Սեմինարի երկրորդ մասում մասնակիցներին տրամադրվել է խորհրդատվություն Աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել է աշխատանքային իրավունքների պաշտպանության ուժեղացման նպատակով ստեղծված Employeeprotect.am հարթակը, դիմում/բողոքներ ներկայացնելու կարգը։
Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են ներկաների հարցերին, տեղի է ունեցել քննարկում։