ԱԱՏՄ աշխատակիցների հանդիպումը՝ արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ Մարիետտա Հախվերդյանը, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նոնա Հայրապետյանը և բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Աստղիկ Բալասանյանը հանդիպել են Երևան քաղաքի արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների,  ինչպես նաև  Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալների հետ։

Մարիետտա Հախվերդյանը կազմակերպությունների ղեկավարներին մանրամասներ է ներկայացրել ԱԱՏՄ ստուգայցերի և թեմատիկ ստուգումների վերաբերյալ։

Նոնա Հայրապետյանը, մասնավորապես, ներկայացրել է կարանտինի շրջանում  իրականացված և իրականացվող ստուգայցերի նպատակը, հաջորդականությունը, հետևանքները, ռիսկի վրա հիմնված  թեմատիկ ստուգումների գործընթացը, ինչպես նաև հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտին վերաբերող   ստուգաթերթերի առանձնահատկությունները՝  կարևորել ոլորտի նորմատիվ իրավական ակտերի պահպանումը։

Աստղիկ Բալասանյանը տեղեկատվություն է տրամադրել Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտում ստուգաթերթերով իրականացվող ստուգումների առանձնահատկություններից։

Զեկուցողները պատասխանել են ներկաների հարցերին, տեղեկացրել են, որ ստուգումների 2021 թվականի տարեկան ծրագիրը տեղադրված է տեսչական մարմնի՝ www.hlib.am կայքէջում, իսկ ստուգաթերթերը հաստատված են ՀՀ կառավարության որոշմամբ։

ԱԱՏՄ տարածքային կենտրոնների մասնագիտական խմբերը շարունակել են ստուգայցերը մայրաքաղաքում և մարզերում


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների մասնագիտական խմբերը շարունակել են ստուգայցերը մայրաքաղաքում և մարզերում։

Տեսչական մարմնի աշխատակիցներն ուշադրության են առել Covid-անվտանգության նորմերի պահպանումը: Դիտարկել են ստոմատոլոգիական կլինիկաներ, դեղատներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցներ, հյուրանոցներ, սպասարկման գրասենյակներ, մանրամեծածախ առևտրի կենտրոններ և գեղեցկության սրահներ:

Ստուգայցի արդյունքում ԱԱՏՄ մասնագետները խախտումները վերացնելու գրավոր հանձնարարականներ են տվել որոշ տնտեսավարողների:

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը։

Դեղի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին


ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից կարգադրագրեր են տրվել  «Ալֆա-Ֆարմ», «Ֆարմատեք», «Տոնուս-Լես», «Նատալի Ֆարմ», «Վագա-Ֆարմ», «Ալֆա-Ֆարմ Իմպորտ»  ընկերություններին դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։

Կարգադրագրերը տրվել են հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2021 թվականի փետրվարի 22-ի թիվ 0101016121 փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ 5-ՆՕԿ նիտրօքսոլին 50մգ թաղանթապատ դեղահատեր (50), պլաստիկե տարայում Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա, Սլովենիա՝ բաց թողնման հսկող,  Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Կոլոդվորսկա փ. 27, Մենգես, 1234, Սլովենիա՝ դեղաձևն արտադրող, փաթեթավորող, Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա (Սլովենիա)-ի դեղի ընթացիկ կայունության փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է որակի անհամապատասխանություն հետևյալ սերիաներում.

GJ1062,   GS6407, GT1514, HA7288, HA7292,  HD2591,  HGO3O2,  HH6297,   HJ8368,  HJ8369,HL1124,   HL1218,  HL5564,  HL7984,  HL7985,  HN1206,  HN6478,  HT6824,  JN9252, JW5951,  JW5952  JW5953 JX6321, GR7480,   HFO537, HG6985,   HL7990,  GJ1061,  GR4933, HA729O,     HU4O18, HU8335, HU8628,   KE4932, KE7620, KF8887, KF8921, KM3O77, KM3078, KM4009։

Դեղի հետկանչն իրականացնողներին հանձնարարվել է ընթացքի, իրականացված միջոցառումների մասին 3 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել Տեսչական մարմին՝ ՀՀ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129 և info@hlib.am, pharmacy@hlib.am հասցեներով, ինպես նաև հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումը իրականացնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 1-ի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանով սահմանված կարգով։