ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների մասնագիտական խմբերը շարունակել են ստուգայցերը մայրաքաղաքում և մարզերում։
Տեսչական մարմնի աշխատակիցներն ուշադրության են առել Covid-անվտանգության նորմերի պահպանումը: Դիտարկել են ստոմատոլոգիական կլինիկաներ, դեղատներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցներ, հյուրանոցներ, սպասարկման գրասենյակներ, մանրամեծածախ առևտրի կենտրոններ և գեղեցկության սրահներ:
Ստուգայցի արդյունքում ԱԱՏՄ մասնագետները խախտումները վերացնելու գրավոր հանձնարարականներ են տվել որոշ տնտեսավարողների:
Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը։