Հանրության գնահատականը Տեսչական մարմնի աշխատակիցների կատարած աշխատանքի վերաբերյալ՝ մի քանի դրվագով

Հանրության գնահատականը Տեսչական մարմնի աշխատակիցների կատարած աշխատանքի վերաբերյալ

 
   

 

Իրազեկման սեմինար՝ Վանաձոր քաղաքում

2025 թվականի փետրվարի 27-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչների կողմից Վանաձոր քաղաքում անց է կացվել իրազեկման սեմինար։

Սեմինարի թեման՝ «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու և թվային համակարգով  աշխատանքային  պայմանագրերի կնքման» կարգը։

Իրազեկման միջոցառմանը մասնակցել են տնտեսավարող սուբյեկտների թվով 26 ներկայացուցիչներ։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինարի մասնակիցների հարցերին։

Տեսչական մարմնում անցկացվեց աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի հերթական սեմինարը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության կողմից 2025 թվականի փետրվարի 28-ին իրականացվել է իրազեկման սեմինար՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման նպատակով կատարված փոփոխությունները, ստուգումների անցկացման հիմքերն ու ժամկետները» թեմայով։

Սեմինարն անցկացրել են Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։

Վարչության պետ Արա Մկրտչյանը սահիկաշարով ներկայացրել է հետևյալ թեմաները՝

  • Ստուգումների կազմակերպման և իրականացման գործընթացը,
  • Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի դրույթները։

Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը ներկայացրել է՝

  • ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ինչպես նաև ոլորտին առնչվող հարակից այլ օրենքներում ու ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունները, սահմանված նորմերի ու առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։ Հատկապես ուշադրություն է դարձվել մասնակիցների ամենօրյա աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպող հարցերին ու խնդիրներին։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև ներկաների հարցերին։