ԱՄԿ Ռազմավարական համապատասխանության պլանավորման ծրագրի շրջանակում աշխատաժողով ԱԱՏՄ-ում

Սեպտեմբերի 6-ին և 7-ին Տեսչական մարմնում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչների, միջազգային փորձագետ Վալկրի Հանսոնի և ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահոկողության, ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման և վերլուծությունների, ինչպես նաև իրավական աջակցության ստորաբաժանումների ղեկավարների և տեսուչների մասնակցությամբ։

Աշխատաժողովի մասնակիցները հստակեցրին առցանց քննարկումների ընթացքում փոխանակված տեղեկատվությունները։ Քննարկվեցին աշխատանքային օրենսդրության բնագավառում տնտեսվարող սուբյեկտների ռիսկայնության գնահատման գործող մեթոդաբանության արդյունավետության, ստուգումների թիրախային պլանավարման հնարավորության, աշխատանքի տեսուչների մասնագիտական գիտելիքների զարգացման և հմտությունների կատարելագործման հետ կապված հարցեր։ Կողմերը մտահոգությամբ արձանագրեցին գործատուների կողմից ծառայությունների մատուցման՝ քաղիրավական պայմանագրերով աշխատողների ներգրավման արդյունքում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների բացակայության խնդիրները։ Քննարկվեց նաև կազմակերպություններում աշխատողների անվտանգության ապահովման հարցերով հանձնաժողովների ստեղծմանը խթանելու հնարավոր եղանակների վերաբերյալ հարցեր։

Տեսչական մարմնի ներկայացուցիչներն ընդգծեցին ծրագրի իրականացման արդյունքում շոշափելի և չափելի արդյունքներ արձանագրելու կարևորությունը։ Քննարկվեցին ԱԱՏՄ ներքին և արտաքին հաղորդակցության մեխանիզմների կատարելագործման և թվային գործիքների ներդրման անհրաժեշտությունը։ Ուրվագծվեց տեսչական մարմնի նախաձեռնած թվային հարթակների՝ e-hlib, e-labor և այլ էլեկտրոնային շտեմարանների ստեղծման և ներդրման աշխատանքային քարտեզը։

 

Իրազեկման սեմինար՝ ատամնաբուժական ծառայությունների ոլորտում փաստաթղթաշրջանառության գրագետ վարման վերաբերյալ

Մի խումբ ատամնաբուժական կլինիկաների առաջարկով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է իրազեկման սեմինար՝ Ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման ոլորտում գործող իրավական ակտերի և  փաստաթղթաշրջանառության գրագետ վարման վերաբերյալ։

Սեմինարին մասնակցել են տարբեր ատամնաբուժական կլինիկաների ներկայացուցիչներ։

Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը ներկայացրել է ոլորտին առնչվող իրավական կարգավորումները, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին։

N 1364 -Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ

ՀՀ կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում N 1364 -Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։

Բժշկական օգնության և սպասարկման բնագավառի ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի հավելված N 3-ում կատարվել է փոփոխություն:

Համաձայն որի՝

N 3․9 ստուգաթերթը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի (0-ից 18 տարեկան անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն Q 86.21,  86.22 (ՏԳՏԴ)):

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:

Մանրամասները՝ հղումով

https://cutt.ly/GCut3bN