azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱՄԿ Ռազմավարական համապատասխանության պլանավորման ծրագրի շրջանակում աշխատաժողով ԱԱՏՄ-ում

Սեպտեմբերի 6-ին և 7-ին Տեսչական մարմնում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչների, միջազգային փորձագետ Վալկրի Հանսոնի և ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահոկողության, ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման և վերլուծությունների, ինչպես նաև իրավական աջակցության ստորաբաժանումների ղեկավարների և տեսուչների մասնակցությամբ։

Աշխատաժողովի մասնակիցները հստակեցրին առցանց քննարկումների ընթացքում փոխանակված տեղեկատվությունները։ Քննարկվեցին աշխատանքային օրենսդրության բնագավառում տնտեսվարող սուբյեկտների ռիսկայնության գնահատման գործող մեթոդաբանության արդյունավետության, ստուգումների թիրախային պլանավարման հնարավորության, աշխատանքի տեսուչների մասնագիտական գիտելիքների զարգացման և հմտությունների կատարելագործման հետ կապված հարցեր։ Կողմերը մտահոգությամբ արձանագրեցին գործատուների կողմից ծառայությունների մատուցման՝ քաղիրավական պայմանագրերով աշխատողների ներգրավման արդյունքում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների բացակայության խնդիրները։ Քննարկվեց նաև կազմակերպություններում աշխատողների անվտանգության ապահովման հարցերով հանձնաժողովների ստեղծմանը խթանելու հնարավոր եղանակների վերաբերյալ հարցեր։

Տեսչական մարմնի ներկայացուցիչներն ընդգծեցին ծրագրի իրականացման արդյունքում շոշափելի և չափելի արդյունքներ արձանագրելու կարևորությունը։ Քննարկվեցին ԱԱՏՄ ներքին և արտաքին հաղորդակցության մեխանիզմների կատարելագործման և թվային գործիքների ներդրման անհրաժեշտությունը։ Ուրվագծվեց տեսչական մարմնի նախաձեռնած թվային հարթակների՝ e-hlib, e-labor և այլ էլեկտրոնային շտեմարանների ստեղծման և ներդրման աշխատանքային քարտեզը։

 



Վերադառնալ