Տեսչական մարմնի հերթական սեմինարը՝ «Աստղիկ բժշկական կենտրոն»-ում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են իրազեկման սեմինարները։ Հերթական սեմինարը 2024 թվականի հոկտեմբերի 9-ին անցկացվել է Երևան քաղաքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Աստղիկ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում։

Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Աննա Կասպարյանի և Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Մերվազյանի անցկացրած  իրազեկման սեմինարին մասնակցել են «Աստղիկ բժշկական կենտրոնի» շուրջ 70  բուժաշխատողներ։

Տեսչական մարմնի տեսուչները ներկայացրել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման», «Լիցենզավորման մասին»  ՀՀ օրենքները, 2024 թվականին ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերը, մասնավորապես, «Բժշկական միջամտության համար գրավոր համաձայնություն տալու դեպքերը սահմանելու մասին» Առողջապահության նախարարի հրամանը և հրամանով սահմանված ձևաչափով բժշկական փաստաթղթի վարման և լրացման դեպքերը։

Տեղի է ունեցել հարց ու պատասխան․ Մասնագետները պատասխանել են մասնակիցների հարցերին. Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից դուրս հարցերն ուղղորդել են ներկայացնել համապատասխան մարմիններ։

 
 

 

 

Դեղի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀՀ Առողջապահության նախարարի թիվ 4917-Ա հրամանով «Լեհաստանի Գեդեոն Ռիխտեր Լեհաստան Սպ.զ.օ.օ., ուլ. Կս. Ջ.Պոնիատովսկիեգո 5, Գրոդզիսկ Մազովեցկի, 05-825- որակի և բաց թողնման հսկող, Գեդեոն Ռիխտեր Լեհաստան  Սպ.զ.օ.օ., ուլ. Գրանիչնա 35, Գրոդզիսկ Մազովեցկի, 05-825, Լեհաստան- բալք արտադրող, փաթեթավորող արտադրության, դեղի գրանցման հավաստագրի իրավատեր` Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ, Գյոմրոի ճ. 19-21, 1103 Բուդապեշտ, Հունգարիա, «Օստալոն, ալենդրոնաթթու (ալենդրոնատ նատրիումի տրիհիդրատ), դեղահատեր թաղանթապատ, 70մգ; (4/1×4/) բլիստերում» դեղի գրանցունը ճանաչվել է ուժը կորցրած։

Մարզային այցերը շարունակվում են


Հոկտեմբերի 1-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը Սյունիքում աշխատանքային հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ:

Տեսչական մարմնի ղեկավարը և մարզպետը խորհրդակցություն են անցկացրել մարզպետի աշխատակազմում՝ Տեսչական մարմնի լիազորություններին և դրանից բխող գործառույթներին առնչվող հարցերի շրջանակներում:

Խորհրդակցությունից հետո Սլավիկ Սարգսյանն ու Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի բժշկական կենտրոն։ Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է բժշկական կենտրոնում մատուցվող ծառայություններին, զրուցել է բուժառուների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: