azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




«Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի խորհրդատվական կոմիտեն քննարկել է ծրագրի իրականացումը

Առցանց հարթակում կայացել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի խորհրդատվական կոմիտեի հանդիպումը։

Մասնակցել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը (Խորհրդատվական կոմիտեի նախագահող), ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ԱՄԿ) Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակի (ԱԱԹ/ԵԳ -Մոսկվա) փոխտնօրեն Միխայիլ Պուշկինը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, մասնագետներ։

Ներկայացվել և քննարկվել են ծրագրի ընթացքն ու հետագա անելիքները։

Նշենք, որ Տեսչական մարմինը ծրագրի շահակիցներից է։ Ծրագրի նպատակն է՝ խթանել և զարգացնել Տեսչական մարմինը, նպաստել աշխատանքային օրենսդրության համապատասխանությանը և դատական ու արտադատական պաշտպանության միջոցների հասանելիության բարձրացմանը։

Ծրագրի շրջանակներում կատարվել է ԱԱՏՄ իրավական և ընթացակարգային գործառույթների վերլուծություն, ներկայումս իրականացվում է աշխատանքի տեսչության աշխատանքային հոսքերի քարտեզագրում: Մարտի 9-12-ը նախատեսվում է տեսուչների վերապատրաստում՝ կարողությունների հզորացման նպատակով։

Ծրագրի տևողությունը 3․5 տարի է։ Ֆինանսավորվում է ԱՄՆ-ի Աշխատանքի դեպարտամենտի կողմից։



Վերադառնալ