Կարողությունների հզորացման վերապատրաստման հերթական դասընթացը՝ ԱԱՏՄ տեսուչների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար հունիսի 18-20-ն իրականացվել է կարողությունների հզորացման հերթական վերապատրաստման դասընթացը։ Այն կայացել է Տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ/ILO) համագործակցության արդյունքում՝ «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքի իրացմանը» ծրագրի շրջանակում։ Սեմինարի թեման էր՝ «Աշխատավայրում բռնության և ոտնձգությունների բացահայտումը և վերացումը, աշխատավայրում գենդերային խտրականության բացահայտումը»։

Միջոցառման բացման արարողությանը ներկա էին ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը։

Ողջույնի խոսքում Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել  ԱՄԿ գործընկերներին՝ նշելով, որ նմանօրինակ դասընթացները լավագույն հնարավորություն են հատուկ մասնագիտական գիտելիքներ ստանալու, դրանք զարգացնելու և միջազգային փորձին ծանոթանալու համար։

Դասընթացները վարել է միջազգային փորձագետ, ԱՄԿ խորհրդատու Հելենա Պերեսը։

Վերապատրաստման դասընթացների ավարտին բոլոր տեսուչները ստացել են միջազգային հավաստագրեր։

Ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ ղեկավարի գլխավորությամբ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ՝ հունիսի 21-ին կայացել է ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին ներկա են եղել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները և Տեսչական մարմնի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր։

Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի վարչությունների նորանշանակ պետերին՝ Որակի ապահովման վարչության պետ Արմեն Դավթյանին և Ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման և վերլուծությունների վարչության պետ Հայկ Եղիազարյանին։

Տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են կատարված աշխատանքների ընթացքի, ինչպես նաև ի հայտ եկած խնդիրների մասին։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարմանը։ Խորհրդակցություն ժամանակ ներկայացվել են նաև Որակի ապահովման վարչության արձանագրված խնդիրները։

Խորհրդակցության վերջում Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են մի շարք նոր հանձնարարականներ և դրանց կատարման համար սահմանվել են ժամկետներ։

 

ԱԱՏՄ ղեկավարը 4 տարի ժամկետով ընտրվել է Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը հունիսի 12-ից 14-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել են Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի (IALI) 17-րդ Կոնգրեսին ու Ասամբլեայի աշխատանքներին։ Այցի նպատակը գործընկերների հետ անհատական և խմբային մի շարք հարցերի քննարկումն էր և փորձի փոխանակումը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են 2021-2024թթ. կատարված աշխատանքների հաշվետվությունները, աշխատանքային միգրանտների, աշխատավայրում սեռական և հոգեբանական բռնության դրսևորումներին առնչվող և մի շարք այլ հարցեր։

Հունիսի 14-ին կայացել է Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի ղեկավար կազմի ընտրությունը՝

  • Նախագահի պաշտոնում վերընտրվել է Սինգապուրի ներկայացուցիչ Հո Սիոնգ Հինը,
  • Գլխավոր քարտուղար է վերընտրվել Իսպանիայի ներկայացուցիչ՝ Անա Էրկորեկան,
  • Գանձապետի պաշտոնում վերընտրվել է Շվեյցարիայի ներկայացուցիչ` Քրիստոֆ Իսելիին։

Ասոցիացիայի փոխնախագահներ են ընտրվել՝

  • Սլավիկ Սարգսյան (Հայաստան)
  • Սամանտա Փիս (Մեծ Բրիտանիա)
  • Ժաո Լի (ԱՄՆ)
  • Ագնես Գլաս (Ֆրանսիա)
  • Բերնհարդ Ռեյբել (Գերմանիա)
  • Պալ Հիլմար Լունդ (Նորվեգիա):

Հանդիպման ժամանակ ընդունվել են որոշումներ, ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ։