Իրազեկման միջոցառում՝ Եղեգնաձորում


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն իրազեկման աշխատանքներ են անցկացրել Եղեգնաձոր քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈւՀ) շուրջ 2 տասնյակ աշխատակիցների համար։

Իրազեկման միջոցառումն անցկացրել են Տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Սիմոնյանը, նույն բաժնի ավագ տեսուչ Անահիտ Ղազարյանը և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ  Սոնա Ստեփանյանը։

Ներկայացվել են ՆՈւՀ-երի համար ամրագրված  սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջները՝ կարմրուկ, ջրծաղիկ, քութեշ ինֆեկցիանների և հելմինթոզների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։

Տեղի է ունեցել հարցուպատասխան։

Իրազեկման միջոցառում՝ Գորիսում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի մասնագետները իրազեկման հերթական միջոցառումն են անցկացրել Գորիս քաղաքում։

Սեմինարն անցկացրել են Տարածքային կենտրոնի  աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Գագիկ Խոսրովյանը և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Ջուլիետա Կիրակոսյանը։

Մասնակիցներին ներկայացվել է Տեսչական մարմնի գործառույթների շրջանակը, շինարարության, քարի մշակման և արտադրական ձեռնարկությունների ոլորտներին առնչվող իրավական ակտերը՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունները։

Ներկայացվել է նաև սանիտարակենցաղային սենքերի սանիտարական կանոնների և նորմերի պահպանման վերաբերյալ կարգավորումները։

Տեղի է ունեցել հարցուպատասխան․ Տեսչական մարմնի աշխատողները պատասխանել են ներկաների մի շարք հարցերին։

Իրազեկման սեմինար՝ Կոտայքի մարզի ՆՈւՀ-երի բուժքույրերի և տնօրենների համար


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները հունիսի 11-ին իրազեկման լայնածավալ սեմինար են անցկացրել Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Բյուրեղավան և Ջրվեժ համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈւՀ) չորս տասնյակից ավելի բուժքույրերի և տնօրենների համար։

Արևելյան տարածքային կենտրոնի պետ Աստղիկ Բալասանյանը ողջունել է մասնակիցներին և ամփոփ ներկայացրել Տեսչական մարմնի գործառույթների ու լիազորությունների շրջանակը։

Տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նելլի Աբրահամյանը ներկայացրել է ՆՈւՀ-երի համար գործող ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով ամրագրված սանիտարական նորմերը և հիգիենիկ պահանջները, ինչպես նաև ընդգծել դրանց պահպանման անհրաժեշտությունը։

Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Սպարտակ Գյուլումյանն ու աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Զորիկ Բարսամյանը ներկայացրել են աշխատանքային օրենսդրության, ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներին առնչվող մի շարք իրավական ակտեր, ներկայացրել նաև աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները։

Տեսչական մարմնի աշխատակիցները հորդորել են խստագույնս պահպանել օրենսդրության պահանջները։

Տեղի է ունեցել ակտիվ քննարկում, որի ժամանակ Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են ներկաների մի շարք հարցերին։