Սեմինարին մասնակցել են պետական և մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ


Հուլիսի 20-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի կողմից Տեսչական մարմնում անցկացվել է հերթական իրազեկման սեմինարը։

Սեմինարի մասնակիցններին ողջունել է Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը։

ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքով ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները։

Սեմինարին մասնակցել է պետական և մասնավոր կազմակերպությունների շուրջ 20 աշխատակից։

Տեղի է ունեցել հարց ու պատասխան, ակտիվ քննարկում։
 

Ավարտվեց նախադպրոցական կազմակերպությունների պատասխանատուների համար կազմակերպված եռօրյա իրազեկման սեմինարների շարքը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում նախադպրոցական կազմակերպությունների պատասխանատուների համար կազմակերպված իրազեկման սեմինարն ավարտվեց։

Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ Աննա Հարությունյանը և վարչության հիգիենիստ-համաճարակաբանները։

Իրազեկման միջոցառմանը մասնակցել են Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի Աջափնյակ, Նոր Նորք, Դավթաշեն, Ավան, Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Նորք-Մարաշ վարչական շրջանների նախադպրոցական 160-ից ավելի հաստատությունների և զարգացման կենտրոնների շուրջ 200 ներկայացուցիչներ։

Մասնակիցներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերի և կանոնների, ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 09-ի հրամանով հաստատված թիվ 14-Ն «Աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-027-2013 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի հրամանով հաստատված թիվ 42-Ն «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնների և նորմերով սահմանված պահանջների վերաբերյալ։

Նշենք, որ սեմինարի անցկացման նպատակն է՝ ամառվա ամիսներին աղիքային վարակիչ հիվանդությունների, սննդային գործոնով պայմանավորված թունավորումների դեպքերի կանխարգելումն ու հակազդումը։

 

Կանխարգելիչ իրազեկում-սեմինարների շարք՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական կազմակերպությունների պատասխանատուների համար

Հիմք ընդունելով ամառվա ամիսներին աղիքային վարակիչ հիվանդությունների, սննդային գործոնով պայմանավորված թունավորումների դեպքերի թվի աճը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է եռօրյա կանխարգելիչ իրազեկում-սեմինարների շարք՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական կազմակերպությունների պատասխանատու պաշտոնատար անձանց համար։

Սեմինարի մասնակիցններին ողջունել է Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ Աննա Հարությունյանը և վարչության հիգիենիստ-համաճարակաբանները։

Մասնակիցներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերի և կանոնների, ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 09-ի հրամանով հաստատված թիվ 14-Ն «Աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-027-2013 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի հրամանով հաստատված թիվ 42-Ն «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնների և նորմերով սահմանված պահանջների վերաբերյալ։

Սեմինար-իրազեկմանը մասնակցել են Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ վարչական շրջանների 50 նախադպրոցական հաստատությունների ներկայացուցիչներ։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։