ԱԱՏՄ-ն՝ լողավազանային ծառայություններ մատուցող տնտեսավարողներին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (Տեսչական մարմին) ամառային հանգստի սեզոնով պայմանավորված՝ լողավազանային ծառայություններ մատուցող տնտեսավարողներին հորդորում է՝ պահպանել սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը։

Տեսչական մարմինը հիշեցնում է՝ անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի, N 534-Ն հրամանով։

Մասնավորապես անհրաժեշտ է՝

  •  պահպանել թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը,
  • պարտադիր վարակազերծել ավազանի ջուրը,
  • ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին ունենալ ջրահեռացման ջրհորդաններ,
  • լողավազանների, բաղնիքների միկրոկլիման ստուգել 4 ժամը 1 անգամ,
  • բուժաշխատողի կողմից ամեն օր իրականացվի արտաքին զննություն՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար,
  • լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաների համար իրականացնել էնտերոբիոզի նկատմամբ հետազոտություն,
  • երեխաների լողավազանում ապահովել ջրի ջերմաստիճանի՝ 30, մեծահասակների ավազանում՝ 24-26 աստիճան C,
  • ապահովել 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը, երեխաների համար՝ 4,0- 5,0 քմ, մեծահասակների համար՝ 5,0-8,0 քմ։

Լողավազաններում սանիտարական նորմերի խախտումներ արձանագրելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել Տեսչական մարմին կամ զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծի՝ 81 07 հեռախոսահամարին։

Մանրամասները՝ հրամանում։

Դեղի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու կարգադրագիր է տրվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը 06.07.2023 թ․-ին տրվել է Կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.156.03A սերիայի և «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01B սերիայի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 2023 թվականի հուլիսի 06-ին ստացված թիվ 01/2164-23 առ 04.07.2023թ. գրությունը և կից՝ փորձաքննության եզրակացությունը։

Ըստ եզրակացության՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.156.03A սերիայի և «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01B սերիայի կիրառման ժամանակ արձանագրվել են պիրոգեն ռեակցիաներին բնորոշ ախտանշաններ, առկա է հետկանչի ենթակա թերության կասկած (առաջին և (կամ) երկրորդ դասի)։

Տեսչական մարմինը հրավիրում է մանկապարտեզների, նախակրթարանների և երեխաների զարգացման կենտրոնների ղեկավարների ուշադրությունը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ հրավիրում է մանկապարտեզների, նախակրթարանների և երեխաների զարգացման կենտրոնների ղեկավարների ուշադրությունը։

❗️❗️ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառվա ամիսներին դիտվում է աղիքային վարակիչ հիվանդությունների, սննդային գործոնով պայմանավորված թունավորումների դեպքերի թվի ավելացում՝ Տեսչական մարմինը հորդորում է՝

❗️ մանկապարտեզներում, նախակրթարաններում և երեխաների զարգացման կենտրոններում խստագույնս պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերով և կանոններով, ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 09-ի հրամանով հաստատված թիվ 14-Ն «Աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-027-2013 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմատիվներով, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի հրամանով հաստատված թիվ 42-Ն «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջների կատարումը։