azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Կանխարգելիչ իրազեկում-սեմինարների շարք՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական կազմակերպությունների պատասխանատուների համար

Հիմք ընդունելով ամառվա ամիսներին աղիքային վարակիչ հիվանդությունների, սննդային գործոնով պայմանավորված թունավորումների դեպքերի թվի աճը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է եռօրյա կանխարգելիչ իրազեկում-սեմինարների շարք՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական կազմակերպությունների պատասխանատու պաշտոնատար անձանց համար։

Սեմինարի մասնակիցններին ողջունել է Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ Աննա Հարությունյանը և վարչության հիգիենիստ-համաճարակաբանները։

Մասնակիցներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերի և կանոնների, ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 09-ի հրամանով հաստատված թիվ 14-Ն «Աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-027-2013 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի հրամանով հաստատված թիվ 42-Ն «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնների և նորմերով սահմանված պահանջների վերաբերյալ։

Սեմինար-իրազեկմանը մասնակցել են Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ վարչական շրջանների 50 նախադպրոցական հաստատությունների ներկայացուցիչներ։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։



Վերադառնալ