Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հարցազրույցը՝ «Ռադիոլուր» լրատվականին

Այս տարվա հուլիսի 1-ից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ կունենա պետական վերահսկողական նոր, ընդլայնված լիազորություններ:

ԱԱՏՄ գործառույթների, վերահսկողական աշխատանքների մասին Հայաստանի Հանրային Ռադիոյի «Ռադիոլուր» լրատվականի եթերում խոսել է Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

Մանրամասները⤵️

Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ ԱԱՏՄ ղեկավարը շնորհակալագրեր և կրծքանշաններ է հանձնել Տեսչական մարմնի մի շարք աշխատակիցներին

Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը շնորհակալագրեր և կրծքանշաններ է հանձնել Տեսչական մարմնի մի շարք աշխատակիցների` նվիրումով և պատասխանատու աշխատանքի համար։

Հարավային տարածքային կենտրոնի պետ՝ Մուշեղ Մարգարյանին,

Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ՝ Աշոտ Հարությունյանին,

Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ՝ Ռաֆայել Հովհաննիսյանին,

Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի ավագ մասնագետ Գարիկ Պողոսյանին,

Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի ավագ մասնագետ Տաթև Համբարձումյանին,

Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի ավագ տեսուչ՝ Գագիկ Մազմանյանին։