Դեղի հետկանչ


ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է`

«Ցեֆտոնուս ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000 մգ; (25) ապակե սրվակ Պանֆարմա Զ. Ի., դու Կլարեյ-Լուտրե 35133, Ֆրանսիա» դեղի 306633 (պիտանիության ժամկետը՝ 31.10.2023թ.) սերիայի բացթողումից հետո իրականացված փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է որակի անհամապատասխանություն:

Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները`

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել դեղը ներմուծող ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ ՍՊ ընկերությանը ժամանակավոր դադարեցնել «Ցեֆտոնուս ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000 մգ; (25) ապակե սրվակ դեղի 306633 (պիտ․ ժամկետ՝ 31․10․2023թ.) սերիայի շրջանառությունը՝ մինչև լրացուցիչ փորձաքննության արդյունքների ավարտը։

Կարգադրագիրը տրվել է հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության փորձագիտական եզրակացությունը։

Փոփոխություն՝ Կարանտին հայտարարելու վերաբերյալ կառավարության 2020 թվականի 1514-Ն որոշման մեջ


‼
Ուշադրություն

Փոփոխության է ենթարկվել Կարանտին հայտարարելու վերաբերյալ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշումը։

Այսուհետ՝

— ՀՀ մուտք գործող անձինք պետք է ներկայացնեն 72 ժամ վաղեմությամբ ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված՝ երկու ամբողջական դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ հավաստող սերտիֆիկատ,

— ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 11-ամսական 29 օրական երեխաները:

Հիշեցնենք, որ այն անձիք, ովքեր չեն ներկայացնի ՊՇՌ հետազոտության կամ պատվաստված լինելու մասին սերտիֆիկատ կմեկուսացվեն։

Սույն փոփոխությունը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Մանրամասները՝ այստեղ։

Ստուգայցերը շարունակվում են. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը Covid-անվտանգության նորմերը դիտարկել են՝

-Երևանում,
-Արարատում
-Արմավիրում
-Գեղարքունիքում
-Կոտայքում
-Սյունիքում
-Վայոց ձորում
հարակից քաղաքներում։

Դիտարկվել են փակ արտադրական տարածքներ, ատամնաբուժական կլինիկաներ, դեղատներ, հանրակրթական դպրոցներ, հյուրանոցներ, սպասարկման գրասենյակներ: