Նախապատրաստական աշխատանքներ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ․ ԱԱՏՄ

Նախապատրաստական աշխատանքներ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ապահովում է Երեւանում հոկտեմբերի 8-9-ին կայանալիք միջոցառման անցկացման վայրում և պատվիրակությունների անդամների կեցավայրերում հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացման վերահսկողությունը:

ԱԱՏՄ մասնագիտական թիմերը դիտարկում են սահմանված սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կկայանա ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերի մասնակցությամբ նիստը։

Դեղատնային գործունեության ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու համար սահմանված պատասխանատվության միջոցները փոփոխվել են

 

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, որպես վերահսկողություն իրականացնող մարմին, տեղեկացնում է․

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացվել է լրացնել հետևյալ բովանդակությամբ 158.1-ին հոդվածով։ Ըստ այդմ՝

«Հոդված 158.1. Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ՀՀ-ում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը

1. Դեղատնային գործունեության լիցենզավորված անձի կողմից ՀՀ-ում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պատասխանատվություն`

❗️ առաջացնում է նախազգուշացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը կատարելու համար նախազգուշացում կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից համապատասխան խախտումը չվերացնելը`

❗️առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

2020թ․ հոկտեմբերի 2-ին պաշտոնապես հրապարակված սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թթ․ ապրիլի 1-ին:

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146415

Հատկապես հիմա խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային նորմերը․ ԱԱՏՄ հորդորը՝ տնտեսավարողներին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր վերահսկողական գործառույթների շրջանակում շարունակում է ստուգայցերը տնտեսվարողների մոտ` դիտարկելով սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը՝ սահմանված ՀՀ ԱՆ N 17 նորմատիվ հրամանով։

Ամուր սահմանը պետք է ամուր թիկունք ունենա, ուստի տեսչական մարմինը տնտեսվարողներին խնդրում և հորդորում է հատկապես ռազմական դրության այս ժամանակահատվածում առավել զգոն լինել, խստագույնս պահպանել համավարակի կանխման անվտանգության կանոնները։