ԱԱՏՄ-ն աշխատում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման վայրում

 

Սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի դիտարկում եւ ջերմաչափում․ ԱԱՏՄ-ն աշխատում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման վայրում։

Աշխատանքները տեղում համակարգում է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ապահովում է Երեւանում նիստի անցկացման վայրում և պատվիրակությունների անդամների կեցավայրերում հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացման վերահսկողությունը:

 

 

Աշխատանքային այց՝ մարզային ստորաբաժանումներ եւ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր․ ԱԱՏՄ ղեկավարին զեկուցվել է աշխատանքների ընթացքը

Աշխատանքային այց՝ մարզային ստորաբաժանումներ եւ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր․ ԱԱՏՄ ղեկավարին զեկուցվել է աշխատանքների ընթացքը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այցի ընթացքում Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային թիմին ներկայացրել է նորանշանակ ղեկավար Արման Ոսկանյանին, միաժամանակ ծանոթացել ուժեղացված ռեժիմով աշխատանքների ընթացքին։

Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերը սպասարկող Հյուսիսային տարածքային կենտրոնի (գրասենյակը՝ Վանաձոր) աշխատանքերին նոր որակ եւ օպերատիվություն հաղորդելու նպատակով ստեղծվել են դրա բաժինները Գյումրիում եւ Իջեւանում։

Վերջինս ԱԱՏՄ ղեկավարի աշխատանքային այցի հաջորդ կանգառն էր։ Իջևանի բաժնի նորանշանակ պետ Վիլյամ Օհանյանի հետ քննարկվել են աշխատանքների կանոնակարգման, տեխնիկական վերազինման հարցեր։

Հակոբ Ավագյանն այցելել է նաեւ Բագրատաշենի բժշկասանիտարական հսկիչ կետ, որն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով՝ իրականացնելով, մասնավորապես, ՀՀ տարածք մուտք գործող բեռնատարների վարորդների և դրանց ուղևորների ստուգում՝ հարցման, վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների արտաքին զննման, հեռահար ջերմաչափման միջոցով, ծանուցում է ինքնամեկուսացման պարտադիր պայմանի մասին՝ տրամադրելով ծանուցման թերթիկներ․ առանց վերջիններիս լրացման եւ ստորագրման որեւէ անձ երկիր մուտք գործել չի կարող։

 

 

 

 

Կաթնառատի ջրի խնդրի հիմքով ԱԱՏՄ-ն հարուցել է վարչական վարույթ, ձեռնարկվել են հրատապ քայլեր

Օպերատիվ արձագանքելով Տաշիրի Կաթնառատ գյուղից աղիքային սուր վարակ ախտորոշմամբ Ստեփանավանի բժշկական կենտրոն մի շարք քաղաքացիների հոսպիտալացումների ահազանգին՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել։

Մարզային աշխատանքային այցի ընթացքում Ավագյանն անձամբ է ծանոթացել խնդրահարույց ջրամատակարարմանն առնչվող հարցերին, ԱԱՏՄ մասնագետները զեկուցել են ձեռնարկված քայլերի ընթացքը։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել է կարգադրագիր՝ ժամանակավորապես դադարեցնել տվյալ համայնքի ջրամատակարարումը, հարուցվել է վարչական վարույթ, ընթանում է գործի զննում։

Որպես հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառույց՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ձեռնարկել է Կաթնառատ համայնքի բնակչությանն անվտանգ ջրով ապահովելու միջոցառումներ։

ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի նորանշանակ ղեկավար Արման Ոսկանյանն այցելել է Ստեփանավանի ԲԿ՝ վերջինիս տնօրեն Մեսրոպ Հազրոյանի ուղեկցությամբ տեսակցելու աղեստամոքսային խանգարումներով այստեղ տեղափոխված հիվանդներին։