ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է իրազեկման սեմինար-խորհրդատվություն՝ մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է իրազեկման սեմինար-խորհրդատվություն՝ մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար:


ՀՀ կառավարության մարտի 10-ի նիստում 299-Ն որոշմամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։
Համաձայն լրացման՝ հաստատվել է աշխատանքային իրավունքի վերահսկողության բնագավառում (բացառությամբ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի) ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն N 5 հավելվածի:
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:
Մանրամասները՝ հղումով
https://bit.ly/3sYb59q

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել սեմինար-վերապատրաստում՝ Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի տեսուչների համար։
Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։
Սեմինարին մասնակցել են Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և տարածքային կենտրոնների բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի մասնագետները։
Քրիստինե Աբրահամյանը ներկայացրել է ստուգումների գործընթացի համակարգված կազմակերպման առանձնահատկությունները. հաջորդել է 2021 թվականի ստուգումների ընթացքում գույքագրված խնդիրների վերաբերյալ հարց ու պատասխան։
