ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել սեմինար-վերապատրաստում՝ Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի տեսուչների համար։
Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։
Սեմինարին մասնակցել են Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և տարածքային կենտրոնների բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի մասնագետները։
Քրիստինե Աբրահամյանը ներկայացրել է ստուգումների գործընթացի համակարգված կազմակերպման առանձնահատկությունները. հաջորդել է 2021 թվականի ստուգումների ընթացքում գույքագրված խնդիրների վերաբերյալ հարց ու պատասխան։