Վերապատրաստում. օր 3

Աղվերանում շարունակվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների վերապատրաստումը։

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) դասընթացավարներն այսօր ներկայացրել են աշխատանքային անվտանգության և առողջության պահպանման միջազգային սկզբունքներն ու հիմունքները, աշխատավայրում ռիսկերի գնահատումը և տեսչության կողմից վերահսկողությունը, գործիքակազմը։

Քննարկվել է նաև հարկադիր աշխատանքի թեման. ներկայացվել է դրա սահմանումը, ցուցիչները, միջազգային չափանիշները, անդրադարձ է կատարվել թիվ 29 կոնվենացիայի պահանջներին ու դրա վերաբերյալ արձանագրությանը, պահանջներին՝ ինչպես բացահայտել հարկադիր աշխատանքը, ինչպես որակել այն և այլն։


 

Սեմինար՝ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտի աշխատակիցների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է սեմինար-վերապատրաստում՝  Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտի աշխատակիցների համար։

Ոլորտում գործող իրավական ակտերը, սահմանված նորմերն ու դրանց կիրարկման ընթացքն այսօրվա սեմինարի ժամանակ ներկայացրել է  Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության   բժիշկ-համաճարակաբան Լիլիթ  Փոստոյանը։

Վարչության պետ Աննա Հարությունյանի հետ աշխատակիցները քննարկել են նաև ամենօրյա աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրներն ու լուծման ուղիները։

 

ԱՄԿ նախաձեռնած վերապատրաստման դասընթացը շարունակվում է

Շարունակվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նախաձեռնած վերապատրաստման դասընթացը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար։

Միջազգային փորձագետների հետ համատեղ այսօր քննարկվել են աշխատանքի պայմանների, աշխատավարձի վճարման, հանգստի ժամանակի, աշխատաժամանակի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ներկայացվել է միջազգային փորձն ու կարգավորումները։

Աշխատանքի տեսչության դերը երեխայի աշխատանքի վերահսկողության թեմայով քննարկման շրջանակներում անդրադարձել են աշխատանքի վատթարագույն ձևերին, երեխայի աշխատանքի տեսչական ստուգումներին ու ընթացակարգերին։

Քննարկվել է նաև ԱՄԿ-ի կողմից մշակված Տեսչական այցերին վերաբերող ուղեցույցը, որը կհաստատվի շուտով։