ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է սեմինար-վերապատրաստում՝ Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտի աշխատակիցների համար։
Ոլորտում գործող իրավական ակտերը, սահմանված նորմերն ու դրանց կիրարկման ընթացքն այսօրվա սեմինարի ժամանակ ներկայացրել է Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության բժիշկ-համաճարակաբան Լիլիթ Փոստոյանը։
Վարչության պետ Աննա Հարությունյանի հետ աշխատակիցները քննարկել են նաև ամենօրյա աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրներն ու լուծման ուղիները։