Շարունակվում են ԱԱՏՄ ղեկավարի աշխատանքային այցերը տարածքային կենտրոններ


Շարունակվում են  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքային այցերը ԱԱՏՄ տարածքային կենտրոններ։

Հակոբ Ավագյանն այսօր հանդիպել է Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակազմի հետ՝ Վանաձոր քաղաքի գրասենյակում։

Քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, արծարծվել են ընթացիկ այլ թեմաներ։

Քննարկվել են նաև 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Տեսչական մարմնի ղեկավարին զեկուցվել է իրականցվող աշխատանքների մասին։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են հանձնարարականներ։

 

Փոփոխություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում

ՀՀ առողջապահության նախարարի N 76-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում։

Մասնավորապես՝ հանվել է.

«Անձնակազմի ջերմաչափման վերաբերյալ արդյունքների գրանցման» գրանցամատյանի վարման պահանջը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://clck.ru/Y5w2Y

 

Համագործակցության հուշագիր՝ Տեսչական մարմնի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ»-ի հայաստանյան մասնաճյուղի միջև

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ենթադրյալ դեպքերի հայտնաբերման և գնահատման կապակցությամբ Տեսչական մարմնի ծառայողների մասնագիտական կարողությունները և շարունակաբար կատարելագործել դրանք, աջակցել պարտադիր կամ հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործմանը և կիրառելիության ապահովմանը, ինչպես նաև այս կապակցությամբ ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանն ու հզորացմանը։

Հակոբ Ավագյանը կարևորել է հուշագրի կյանքի կոչումը։ Ըստ նրա` թրաֆիքինգի սահմանումն առավել հստակեցման կարիք ունի, որով զբաղվում են ոլորտի քաղաքականություն մշակող գերատեսչությունները։

«Այսօր էլ կան դեպքեր, երբ մարդիկ բնորոշում են որպես աշխատանքային հարաբերություններ, բայց դրանք իրականում իրենց մեջ պարունակում են թրաֆիքինգի տարրեր։ Մեզ համար առավել կարևոր է մեր տեսուչների մշտապես ինքնակատարելագործումը իրավագիտակցության բարձրացմանն ուղղված միջոցառումները, այդ թվում` թրաֆիքինգի տարրեր պարունակող երևույթների բացահայտման գործում»,- ասել է Հ․ Ավագյանը։

Ռաֆի Դուդակլյանի խոսքով՝ իրենց ուշադրության կենտրոնում են խոցելի խմբի ընտանիքները, իսկ դրանց անդամները թրաֆիքինգի առաջին զոհն են։

«Այս համագործակցությունից շահողը մեր ընտանիքներն են, մեր աշխատուժն է լինելու»,- նշել է Ռաֆի Դուդակլյանը։