Տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի ՍԲՀԿ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել Տեսչական մարմնի` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։

ՍԲՀԿ  կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկել են ուժեղացված վերահսկողական աշխատանքներին, շուրջօրյա հերթապահությանն առնչվող, ինչպես նաև  ընթացիկ հարցեր։

ՍԲՀԿ-ն համալրվել է տեխնիկական նոր միջոցներով՝ ՀՀ մուտք գործող անձանց համար սահմանված հակահամաճարակային միջոցառումների ընթացքն առավել սահուն կազմակերպելու նպատակով։ Տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է խստագույնս հետևել Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով ներկայացնելու գործընթացին։

Հանդիպման ընթացքում աշխատանքային թիմին տրվել են նաև ցուցումներ և հանձնարարականներ։

 

Գյումրիում կայացել է «Աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցերը Հայաստանում և լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով սեմինար՝ լրագրողների համար


Հոկտեմբերի 9-ին Գյումրիում տեղի է ունեցել «Աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցերը Հայաստանում և լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով սեմինար՝ լրագրողների համար։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմը սեմինարի մասնակիցներին ներկայացրել է 2021թ.-ի հուլիսի 1-ից վերոնշյալ ոլորտում Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունները։ Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում Տեսչական մարմինն ամբողջական վերահսկողություն է իրականացնում աշխատանքային օրենսդրության նկատմամբ։

Լրագրողներին ներկայացվել են Աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման ու վերահսկողության արդյունքներով արձանագրված խախտումների վերլուծությունը, բուժօգնության և սպասարկման ոլորտում աշխատանքային յուրահատկությունները, աշխատողների դերը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում։

ԱԱՏՄ ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին։

«Աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցերը Հայաստանում և լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով դասընթացը կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի ծրջանակներում, որն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ:

Հանրապետություն ողջ տարածքում շարունակվում են ուժեղացված ստուգայցերը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները՝ ոստիկանների հետ համատեղ շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։

Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է ընդհանուր 1639 ստուգայց, որոնց արդյունքում արձանագրվել է 255 խախտում, այդ թվում՝

Երևանի տարածքային կենտրոն՝ 863 ստուգայց, 72 խախտում,
Հարավային տարածքային կենտրոն՝ 113 ստուգայց, 11 խախտում,
Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 160 ստուգաց, 51 խախտում,
Արևմտյան տարածքային կենտրոն՝ 145 ստուգայց, 12 խախտում,
Արևելյան տարածքային կենտրոն՝ 408 ստուգայց, 109 խախտում։

Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նախազգուշացումներ և հանձնարարականներ։