ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Տեսչական մարմինն իրականացրել է 5430 ստուգայց։ Արձանագրվել է 915 խախտում։

Այդ թվում՝

 Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 3118 ստուգայց, 273 խախտում,
 Հարավային տարածքային կենտրոն՝ 408 ստուգայց, 39 խախտում,
 Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 1056 ստուգայց, 537 խախտում,
 Արևելյան տարածքային կենտրոն՝ 347 ստուգայց, 8 խախտում,
 Արևմտյան տարածքային կենտրոն՝ 429 ստուգայց, 58 խախտում։

Այսօր Երևան քաղաքի տարածքային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել կրթական հաստատություններում։

ԱԱՏՄ ղեկավարի այցը՝ Արևմտյան տարածքային կենտրոն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այցով այսօր եղել է Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնում՝ Արտաշատ քաղաքի գրասենյակում։

Հակոբ Ավագյանին զեկուցվել է կատարված աշխատանքների մասին։ Տարածքային կենտրոնի աշխատակազմի հետ քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող հարցեր։

Տեսչական մարմնի ղեկավարը տվել է հանձնարարականներ։