2571 ստուգայց, 275 խախտում.11.10.2021-15.10.2021

Անցնող շաբաթվա ընթացքում Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների մասնագետներն իրականացրել են ընդհանուր 2571  ստուգայց, որոնց արդյունքում բացահայտվել է  275 խախտում։ 

Ըստ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների պատկերը հետևյալն է.

  • Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 1712 ստուգայց, 116 խախտում, 3 տուգանք,
  • Արևելյան տարածքային կենտրոն՝ 575 ստուգայց, 116 խախտում,
  • Արևմտյան տարածքային կենտրոն՝ 141 ստուգայց,
  • Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 59 ստուգայց, 34 խախտում, 8 տուգանք,
  • Հարավային տարածքային կենտրոն՝ 84 ստուգայց, 9 խախտում։

Տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքային շրջայցը ԱԱՏՄ տարածքային կենտրոններ ավարտվեց


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքային շրջայցը ԱԱՏՄ տարածքային կենտրոններ ավարտվեց։

Այսօր Հակոբ Ավագյանը Սիսիան քաղաքում հանդիպել է Հարավային տարածքային կենտրոնի աշխատակազմի հետ։

Քննարկվել է 2021-2022 թվականների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը, արծարծվել են ընթացիկ այլ թեմաներ։

Հակոբ Ավագյանին զեկուցվել է իրականցվող աշխատանքների մասին։ Տեսչական մարմնի ղեկավարը տվել է հանձնարարականներ։


 

Տեսչական մարմնի բժիշկ-հիգիենիստ Էմմա Քոչարյանին շնորհվել է շնորհակալագիր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մասնակցել է հոկտեմբերի 14-ին՝ Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։

Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի բժիշկ-հիգիենիստ Էմմա Քոչարյանին, միջոցառման շրջանակներում, շնորհվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի շնորհակալագիր՝ երկարատև, բարեխիղճ և արդյունավետ համագործակցության համար։

Ստանդարտների համաշխարհային օրն այս տարի նշվում է «Աշխարհն ավելի լավը դարձնելու ընդհանուր տեսլական» կարգախոսով: