Կարողությունների զարգացման դասընթաց՝ Տեսչական մարմնի աշխատակիցների համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ու Եվրոպայի խորհուրդի երեւանյան գրասենյակը համատեղ 2025 թվականի հոկտեմբերի 10-ից 11-ն անցկացրել են կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց, որին մասնակցել են Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային կենտրոնների 2 տասնյակից ավելի աշխատակիցներ։

Դասընթացը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում» ծրագրի շրջանակում, որի նպատակն էր խորացնել տեսուչների գիտելիքները հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության իրավունքի վերաբերյալ՝ հիմնվելով Եվրոպական սոցիալական խարտիայի և Հայաստանի օրենսդրության վրա։

Մանրամասները՝ հղմամբ։

Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2025 թ երրորդ եռամսյակում ստացվել է 2133 զանգ

2025 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով ստացված զանգերի վերաբերյալ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 2133 զանգ։

Զանգերի պատկերն, ըստ ամիսների․

Հուլիս՝ 740 զանգ

Ըստ ոլորտների՝

  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 256,
  • Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 43,
  • Դեղերի շրջանառության վերահսկողություն` 5,
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 22,
  • Տեղեկատվություն՝ 296,
  • ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 118։

Օգոստոս՝ 735 զանգ

Ըստ ոլորտների՝

  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 254,
  • Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 62,
  • Դեղերի շրջանառության վերահսկողություն` 7,
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 18,
  • Տեղեկատվություն՝ 264,
  • ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 130։

Սեպտեմբեր՝ 658 զանգ

Ըստ ոլորտների՝

  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 245,
  • Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 33,
  • Դեղերի շրջանառության վերահսկողություն` 5,
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 12,
  • Տեղեկատվություն՝ 244,
  • ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 119։

 

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը եզդիական Ալագյազ համայնքում՝ Ազգային փոքրամասնությունների օրվան ընդառաջ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող մարզային հանդիպումներ նախաձեռնության շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը, հաշվի առնելով հոկտեմբերի առաջին կիրակի օրը նշվող Ազգային փոքրամասնությունների օրը, այս անգամ այցելել է Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված եզդիական համայնք։

Թագուհի Հակոբյանը հանդիպել է Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի հետ, այնուհետև համայնքապետարանում քննարկում անցկացրել համայնքի կազմում ներառված 11 բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։
Հանդիպանը մասնակցել է նաև Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։

Ջերմորեն շնորհավորելով Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը նշել է, որ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները յուրահատուկ հետաքրքրություն են հաղորդում մեր երկրին՝ իրենց առանձնահատկություններով և հետաքրքիր ավանդույթներով։
«Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները դարեր շարունակ եղել են մեր հասարակության անբաժանելի մասը՝ պահպանելով իրենց ինքնությունը, լեզուն, մշակույթը և ավանդույթները։ Այդ ամենը ոչ միայն հարստացնում է մեր ընդհանուր մշակութային միջավայրը, այլև ամրապնդում է համերաշխությունը և փոխադարձ հարգանքը մեր ժողովրդի մեջ»,- ընդգծել է Թագուհի Հակոբյանը։

Ջասմ Մախմուդովը շնորհակալություն է հայտնել այցի համար և նշել, որ չափազանց բարձր է գնահատում ազգային փոքրամասնություններին ուշադրության կենտրոնում պահելուն միտված Տեսչական մարմնի այս կարևոր քայլը։

Այնուհետև վարչական ղեկավարները ներկայացրել են Տեսչական վերահսկողությանն առնչվող և իրենց մտահոգող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ ծավալվել է արդյունավետ քննարկում։

Հանդիպումից հետո Թագուհի Հակոբյանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, հետաքրքրվել Տեսչական մարմնի վերահսկողության տիրույթում գտնվող խնդիրների առկայությամբ։

Տեսչական մարմինը կարևորում է համագործակցությունը բոլոր համայնքների հետ, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու իրազեկվածությունը՝ նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։