Տեսչական մարմինն իրազեկում է

  • Դպրոց-նախադպրոցական հաստատությունների բուժկետերում իրականացվում է

«նախաբժշկական օգնություն՝ բուժքույրական» բժշկական օգնության և սպասարկման տեսակը, որը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է լիցենզավորման

(ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերություն)։

  • Դպրոց-նախադպրոցական հաստատությունների բուժկետերում պահանջվում է ապահովել հետևյալ տեխնիկական և կադրային հագեցվածությունը
  • Սարքավորումներ և բժշկական գործիքներ
  1. Առաջին օգնության դեղորայքի և պարագաների հավաքածու
  2. Սեղան
  3. Աթոռներ
  4. Հասակաչափ
  5. Կշեռք
  6. Բժշկական թախտ
  7. Տեսողության ստուգման աղյուսակ (Օրլովայի կամ Գոլովին-Սիվցևի աղյուսակ)
  8. Տոնոմետր
  9. Բժշկական ջերմաչափ
  10. Ապակե պահարան` առաջին օգնության անհրաժեշտ դեղորայքի համար
  • Կադրային հագեցվածություն

Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

(ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 12-րդ հավելվածի 1․28-րդ կետ):

Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2025 թ երրորդ եռամսյակում ստացվել է 2133 զանգ

2025 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով ստացված զանգերի վերաբերյալ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 2133 զանգ։

Զանգերի պատկերն, ըստ ամիսների․

Հուլիս՝ 740 զանգ

Ըստ ոլորտների՝

  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 256,
  • Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 43,
  • Դեղերի շրջանառության վերահսկողություն` 5,
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 22,
  • Տեղեկատվություն՝ 296,
  • ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 118։

Օգոստոս՝ 735 զանգ

Ըստ ոլորտների՝

  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 254,
  • Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 62,
  • Դեղերի շրջանառության վերահսկողություն` 7,
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 18,
  • Տեղեկատվություն՝ 264,
  • ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 130։

Սեպտեմբեր՝ 658 զանգ

Ըստ ոլորտների՝

  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 245,
  • Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 33,
  • Դեղերի շրջանառության վերահսկողություն` 5,
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 12,
  • Տեղեկատվություն՝ 244,
  • ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 119։

 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանդիպումը Երևանի պետական համալսարանի-ի ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների հետ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը 2025 թվականի մայիսի 21-ին ԵՊՀ-ում հանդիպել է ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների հետ՝ նպատակ ունենալով սովորողներին տեղեկացնելու աշխատանքային իրավունքների մասին, որպեսզի աշխատանքային գործունեություն սկսելու դեպքում թե՛ որպես աշխատող, և թե՛ որպես գործատու ծանոթ լինեն աշխատանքային օրենսգրքի դրույթներին։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության իրազեկմանը միտված աշխատանքները և հորդորել լավ սովորել, որովհետև լավ մասնագետն աշխատաշուկայում հեշտորեն կգտնի իր գիտելիքներին համապատասխան և գոհացնող վարձատրությամբ աշխատանք:

Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և համապատասխան բաժինների պետերը ՍԹԵՄ ավագ դպրոցի սաներին ներկայացրել են Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները և աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար։

Իրազեկման սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են ՍԹԵՄ դպրոցի աշակերտների հարցերին։