ԱԱՏՄ աշխատակիցները մասնակցել են «Աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակը հիմա» խորագրով քննարկումներին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատակիցները ՀՀ մարզերում մասնակցել են «Աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակը հիմա» խորագրով հանրային քննարկումներին:

«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում քննարկումներ են կայացել Ալավերդի համայնքում, Աբովյան և Աշտարակ քաղաքներում։

Պանելային ձևաչափով քննարկմանը ԱԱՏՄ աշխատողները ներկայացրել են աշխատանքային իրավունքների ոլորտում Տեսչական մարմնի նախաձեռնությունները, առկա օրենսդրական և գործնական մարտահրավերները։

Ծրագրի նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում:

Ծրագիրն իրականացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հասարակական հետազոտությունների առաջատար խումբը, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ։

Մարզային հանդիպումները շարունակվում են։

 

Փոփոխություն՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանում

ՀՀ առողջապահության նախարարի N 76-Ն հրամանով փոփոխություն է կատարվել նախարարի 2015թ-ի 59-Ն ««Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N – 3.1.1-030-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» հրամանում։

Համաձայն որի՝ հաստատվել է «Հեպատիտներ Բ-ի, Ց-ի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N – 3.1.1-030-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները նոր խմբագրությամբ։

Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 15-րդ օրը։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2022 թվական։

Մանրամասները՝ հղումով⤵️

Իրազեկում՝ ուսհաստատություններում օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջների վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարի 2017թ. մարտի 28-ի  12-Ն հրամանով (http://surl.li/doiig) սահմանված են հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերի համար ներկայացվող պահանջները.

 Ըստ այդմ՝

  • Հաստատության սենքերում անհրաժեշտ է ապահովել օդի հետևյալ ջերմաստիճանը.

1)  դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան C,

2)  ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և միջանցքներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան C:

  • Հաստատությունների սենքերում ապահովել օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում:

Ուշադրություն՝

  • Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։

Արձանագրած խախտումների դեպքում կարելի է զանգահարել ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։

Սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելիությունից: