Հերթական իրազեկման սեմինարը ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում

2022 թվականի դեկտեմբերի 07-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչներ՝ Ստեփան Շահումյանը, Կարեն Ղազարյանը և Լևոն Աբրահամյանը հերթական սեմինար քննարկում են իրականացրել ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի մանկավարժական կազմի և սովորողների համար։

Սեմինարն անցկացվել է աշխատող երեխաների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթների հանրային իրազեկման նպատակով։

Տեղի է ունեցել հարց ու պատասխան, քննարկում։

 

Կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեվերջյան գլխավոր համաժողովը



Կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեվերջյան գլխավոր համաժողովը։

Համաժողովին հեռավար մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Տաթև Համբարձումյանը, դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչներ։

ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը ողջունել է մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

❗️❗️ Համաժողովի օրակարգում էր՝

☑ ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի 2022 թվականի գործողությունների ծրագրի կատարումը,
☑ Դաշինքի անվանափոխությունը,
☑ Դաշինքի խորհրդանիշների հաստատումը,
☑ Դաշինքի նախագահության ընտրության նոր մեխանիզմի հաստատումը,
☑ Դաշինքի՝ խմբագրված կանոնադրության հաստատումը,
☑ Աշխատանքի լավագույն տեսուչներին խրախուսելու մեխանիզմի ներդրման կարգը,
☑ Դաշինքի անդամ երկրների համար միասնական էլեկտրոնային գրադարան ստեղծելու,

☑ Դաշինքի՝ 2023 թվականի նախագահության հարցերը։

Համաժողովի օրակարգում ներկայացված բոլորը առաջարկները հաստատվեցին։

 

 

Լույս է տեսել «Աշխատանքային իրավունք» ստուգաթերթ-ձեռնարկը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանի համահեղինակությամբ լույս է տեսել «Աշխատանքային իրավունք» ստուգաթերթ-ձեռնարկը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագործակցությամբ մշակված ձեռնարկը նախատեսված է ինչպես գործատուների, այնպես էլ աշխատանքի իրավունքի ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսուչների համար։

Ստուգաթերթ-ձեռնարկը մշակվել և հրատարակվել է տեսչական մարմնի և Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության միջև կնքված հուշագրի շրջանակներում։