Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատակիցները ՀՀ մարզերում մասնակցել են «Աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակը հիմա» խորագրով հանրային քննարկումներին:
«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում քննարկումներ են կայացել Ալավերդի համայնքում, Աբովյան և Աշտարակ քաղաքներում։
Պանելային ձևաչափով քննարկմանը ԱԱՏՄ աշխատողները ներկայացրել են աշխատանքային իրավունքների ոլորտում Տեսչական մարմնի նախաձեռնությունները, առկա օրենսդրական և գործնական մարտահրավերները։
Ծրագրի նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում:
Ծրագիրն իրականացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հասարակական հետազոտությունների առաջատար խումբը, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ։
Մարզային հանդիպումները շարունակվում են։