Տրվել է դեղի շրջանառությունը դադարեցնելու կարգադրագիր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱՌԳՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ըկերությանը 2026 թվականի մարտի 10-ին տրվել է «Բակլոֆեն-Ուսոլյե 25մգ; (50/5×10) դեղահատեր բլիստերում» (արտադրող՝ «Ուսոլյե-Սիբիրսկի քիմիական և դեղագործական գործարան» ԲԲԸ, Ռուսաստան) դեղի 031025 սերիայի (պիտանելիության ժամկետ՝ 10.2028թ․)   շրջանառության դադարեցման (հետկանչի) կարգադրագիր։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի մարտի 10-ին ստացված թիվ 03/1274-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Որակի հսկման լաբորատորայի փորձաքննության ընթացում հայտնաբերվել են շտկման ենթակա անհամապատասխանություններ սպեցիֆիկացիաների պահանջներին հարակից խառնուրդների (անհայտ խառնուրդ 1, անհայտ խառնուրդների գումարային քանակ) հայտնաբերման չափանիշով, անհարժեշտ է իրականացնել «Բակլոֆեն-Ուսոլյե 25մգ; (50/5×10) դեղահատեր բլիստերում» (արտադրող՝ «Ուսոլյե-Սիբիրսկի քիմիական և դեղագործական գործարան» ԲԲԸ, Ռուսաստան) դեղի 031025 սերիայի հետկանչ:

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է դեղի  հետկանչի ենթակա թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիայով դեղի օգտագործումից:

Տեսչական մարմինն իրազեկում է

  • Դպրոց-նախադպրոցական հաստատությունների բուժկետերում իրականացվում է

«նախաբժշկական օգնություն՝ բուժքույրական» բժշկական օգնության և սպասարկման տեսակը, որը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է լիցենզավորման

(ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերություն)։

  • Դպրոց-նախադպրոցական հաստատությունների բուժկետերում պահանջվում է ապահովել հետևյալ տեխնիկական և կադրային հագեցվածությունը
  • Սարքավորումներ և բժշկական գործիքներ
  1. Առաջին օգնության դեղորայքի և պարագաների հավաքածու
  2. Սեղան
  3. Աթոռներ
  4. Հասակաչափ
  5. Կշեռք
  6. Բժշկական թախտ
  7. Տեսողության ստուգման աղյուսակ (Օրլովայի կամ Գոլովին-Սիվցևի աղյուսակ)
  8. Տոնոմետր
  9. Բժշկական ջերմաչափ
  10. Ապակե պահարան` առաջին օգնության անհրաժեշտ դեղորայքի համար
  • Կադրային հագեցվածություն

Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

(ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 12-րդ հավելվածի 1․28-րդ կետ):

Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ

2026 թվականի մարտի 6-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 01/1232-26 գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել Հերցեպտին (տրաստուզումաբ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 440մգ, ապակե սրվակ և լուծիչ սրվակում 20մլ (արտադրող և գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ․Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա), դեղի N7741B04 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։

Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել N7741B04 սերիայով դեղի օգտագործումից: