Իրազեկման սեմինար՝ Վեդի խոշորացված համայնքում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցների հերթական սեմինարը կայացել է Արարատի մարզի, Վեդի խոշորացված համայնքում։ Իրազեկման սեմինարն անցկացվել է համայնքի նախադպրոցական 12 կազմակերպության տնօրենների և բուժքույրերի, ինչպես նաև համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրենների  համար։

Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հրաչյա Ստեփանյանը ողջունել է մասնակիցներին՝ կարևորելով իրազեկման միջոցառումների անցկացումը։ Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը։

ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները, ինչպես նաև օրենսդրությունում կատարված փոփոխությունները մասնակիցներին ներկայացրել են Տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչները։

Հիգիենիկ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետը ներկայացրել է օրենսդրությամբ պահանջվող հիգիենիկ նորմերի և ոլորտը կարգավորող իրավական՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը՝ հաշվի առնելով նաև սեզոնային սուր շնչառական հիվանդությունների ակտիվության շրջանը։

Տեղի է ունեցել նաև հարց ու պատասխան։ Սեմինարի շուրջ 40 մասնակիցները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեմինարները դարձնել շարունակական։

 
 

Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2024 թ առաջին եռամսյակում ստացվել է 1473 զանգ


Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսչական մարմինը 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացել է 214 դիմում և բողոք, որից 14-ը վերահասցեագրվել է, 6-ը՝ վերադարձվել, 33-ին տրվել են համապատասխան պարզաբանումներ։ Քաղաքացիներից ստացված 161 դիմումների (մոտ 75,2 %) հիման վրա իրականացվել են վարչական վարույթներ:

Տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 1473 զանգ։

 

Երկօրյա իրազեկման սեմինար՝ մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների և ներկայացուցիչների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է հերթական իրազեկման սեմինարը։ Երկօրյա սեմինարն անցկացվել է մասնավոր նախադպրոցական հաստատությունների շուրջ 3 տասնյակ տնօրենների և ներկայացուցիչների համար։ Սեմինար-խորհրդատվությունն անցկացնելու առաջարկով Տեսչական մարմնին դիմել էր Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիան։

Միջոցառման մասնակիցներին ողջունել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը՝ կարևորելով իրազեկման միջոցառումների անցկացումն ու հետադարձ կապի պահպանումը։

Սեմինարները վարել են տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և վարչության բժիշկ՝ համաճարակաբան Արմենուհի Ներսիսյանը։

Հանդիպման առաջին օրը քննարկվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար սահմանված օրենսդրական առանձնահատկությունները։ Ներկայացվել է 2023 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտած ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները։

Իսկ ապրիլի 5-ին կայացած սեմինար դասընթացին, մասնակիցներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով հաստատված նախադպրոցական կազմակերպությունների սանիտարական նորմերին և կանոններին, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը ներկայացվող պահանջներին, սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվներին։ Անդրադարձել է կատարվել վերահսկողական աշխատանքների ընթացքում հաճախ հանդիպած խախտումներին։

Բանախոսները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին։