Իրազեկման սեմինար՝ Վանաձոր քաղաքում


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի և աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետները ապրիլի 18-ին իրազեկման սեմինար են անցկացրել՝ «Շինարարության ոլորտում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման» թեմայով։

Սեմինարին մասնակցել են Վանաձոր քաղաքի մի շարք կազմակերպությունների երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է  նախնական և պարբերական բուժզնության կարգը, անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների թեման, ինչպես նաև ներկայացվել են Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների հետ կապված այլ հարցեր։

Բանախոսները պատասխանել են մասնակիցների հարցերին։

Աշխատանքային քննարկում՝ դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի վերաբերյալ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ ապրիլի 18-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի վերաբերյալ։

Մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Աննա Մկրտումյանը, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների և համապատասխան վարչությունների պետերը, դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի մասնագետները և Տեսչական մարմնի իրավաբանները։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ստուգումների, վերստուգումների, վարչական վարույթների վերաբերյալ աշխատանքային հարցեր։

Աննա Մկրտումյանը ներկայացրել է դեղերի շրջանառության ոլորտի վերահսկողության արդյունքում արձանագրված խնդիրները, նշվել են դրանց    կարգավորման հնարավոր ուղիները։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են նոր հանձնարարականներ և դրանց կատարման համար սահմանվել են ժամկետներ։

  
 

Աշխատանքի ընդունման հայտարարություններում արգելվում է․․․


Աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է, գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի, խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը, բացառությամբ սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի կամ եթե դա բխում է աշխատանքին ներհատուկ պահանջներից:

☎ Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
—————————————————
Աշխատանքային իրավունքների մասին այս արշավը համատեղ իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՄԱԿ-ի կանանց հարցերով հայաստանյան գրասենյակը՝ «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» (WEESC) ծրագրի շրջանակներում։