Ուսումնական/նախադպրոցական հաստատությունում սանիտարահիգիենիկ պայմանները

Ուսումնական և նախադպրոցական հաստատություններում  սանիտարահիգիենիկ պայմանները (հոսող ջրի բացակայություն, ցածր ջերմաստիճան, հիվանդ երեխաների առկայություն և այլն) պետք է համապատասխանեն ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանի հավելվածով և ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով  հաս

Ուսումնական և նախադպրոցական հաստատություններում  սանիտարահիգիենիկ պայմանները (հոսող ջրի բացակայություն, ցածր ջերմաստիճան, հիվանդ երեխաների առկայություն և այլն) պետք է համապատասխանեն ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանի հավելվածով և ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով  հաստատված սանիտարական կանոնների պահանջներին:

Բժշկական օգնություն ցուցաբերելիս չեն պահպանվել սանիտարահիգիենիկ պայմանները

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները, բժշկական միջամտությունների անվտանգության ապահովմանն ուղղված հակահամաճարակային պահանջները որոշվում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ելնելով իրականցվող բուժսպասարկման տեսակներից և կանոնակարգվում են Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով:

Խմելու ջրի որակը

Ջրամատակարարման համակարգերով տրվող խմելու ջրի որակը պետք է համապատասխանի ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանով հաստատված սանիտարական կանոնների պահանջներին: