Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`

1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).

2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.

3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդված)

Աղմուկի բարձր մակարդակ

Աղմուկի նորմավորվող պարամետրերը և սահմանային թույլատրելի մակարդակները սահմանվում են  ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի թիվ 138 հրամանով  հաստատված սանիտարական նորմերով: Նորմի համաձայն բնակարան թափանցող աղմուկի թույլատրելի մակարդակը սահմանված է ՝ ժամը 700-2300-ը՝ 40-55 դԲԱ, 2300-700-ը՝ 30-45 դԲԱ։

Lողավազանի հիգիենիկ պայմանների և լողավազանի ջրի հետ կապված խնդիրներ

Լողավազանի հիգիենիկ պայմանները և ջրի որակը պետք է համապատասխանեն ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի թիվ 534 հրամանով  հաստատված սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջներին: