Դեղի գովազդի թույլտվությունը տալիս է Լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրում է գյուղատնտեսության բնագավառի պետական լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, օրը, ամիսը, տարին, գործողության ժամկետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու օրը, ամիսը, տարին: Հայաստանի Հանրապետությունում արգելվում է դեղերի արտաքին գովազդը:
Месяц: Сентябрь 2023
Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի իրացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները
Արգելվում է իրացնել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված (հետ կանչված), Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը:
(Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված)
1335 վարչական վարույթ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային հարաբերության ծագման հիմքերը պարզելու նպատակով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ իրականացնում է ամբողջական պետական վերահսկողություն։
- Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 14-ի (Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը) 1-ին մասի՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
- Ըստ օրենսգրքի 85-րդ հոդվածի (Աշխատանքային պայմանագրի կնքման կարգը) 1-ին մասի՝ գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի (…) ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին (…)։
- Օրենսգրքի 102-րդ հոդվածի (Անօրինական աշխատանքը) 1-ին մասի համաձայն՝ անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի:
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1695 հոդվածի (Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը)՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 դրամ) չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար։
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100․000 դրամ) չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Պետական այլ մարմինների, մասնավորապես՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցության արդյունքում, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ, աշխատանքային օրենսդրության վերը թվարկված պահանջների պահպանումը պարզելու նպատակով՝
- 2022 թվականի ընթացքում հարուցվել է 731 վարչական վարույթ, առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու համար տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ ընդունվել է 611 տույժ նշանակելու մասին որոշում, ընդհանուր առմամբ սահմանվել է 47․950․000 ՀՀ դրամի տուգանք։
- 2023 թվականի ընթացիկ ժամանակահատվածում հարուցվել է 604 վարչական վարույթ, առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու համար տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ ընդունվել է 566 տույժ նշանակելու մասին որոշում, ընդհանուր առմամբ սահմանվել է 49․900․000 ՀՀ դրամի տուգանք։


