Բժշկական կազմակերպությունում բժշկական փաստաթղթերի լրացման կարգը

Ըստ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ ավագ և միջին բուժաշխատողները պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնել, վարել և շրջանառել բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում։ Հարցը կարգավորվում է նաև օրենքից բխող այլ իրավական ակտերով։

Պացիենտների պատմագիրը/պատճենը տարամադրելու կարգը

Բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր պացիենտ իրավունք ունի ծանոթանալու իր բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերին կամ ստանալու դրանց պատճենները «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված կարգով։

(«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք, հոդված 14-րդ)

Բժշկական ծառայություններ մատուցող մասնագետի համապատասխան որակավորումը

Բժշկական օգնություն և ծառայություն մատուցողների մասնագիտական որակավորման պահանջները կարգավորվում են ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման պահանջներով։