
Հաշվետվություն
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 2 682 զանգ։
Թվային տվյալներ` ըստ զանգերի բովանդակության․
- Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն` 1499 զանգ (55,9%),
- Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչություն` 146 զանգ (5,4%),
- Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն` 65 զանգ (2,4%),
- Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչություն` 96 զանգ (3,5%),
- Տեղեկատվություն՝ 476 զանգ (17,8%),
- ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 399 զանգ (14,9%),
- Առաջարկ՝ 1 (0,03%)
«Թեժ գիծ» ծառայությամբ բարձրացված բոլոր հարցերը ստացել են հիմնավորված պատասխաններ: Մասնագիտական պարզաբանումների անհրաժեշտության դեպքերում հեռախոսազանգերն ուղղորդվել են ԱԱՏՄ համապատասխան մասնագիտակն վարչություններ և տարածքային ստորաբաժանումներ։
Տեսչական մարմնի գործառույթների շրջանակներում լուծում պահանջող զանգերի ու բողոքների վերաբերյալ ԱԱՏՄ ղեկավարին տեղեկացվել է զեկուցագրերի միջոցով:




