Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում՝ մարտի 14-19-ը, իրականացրել են ընդհանուր 1043 ստուգայց, արձանագրել՝ 6 խախտում, տվել 4 նախազգուշացում, կայացրել տուգանքի 1 որոշում։

Արձանագրված խախտումները վերաբերել են առողջապահության նախարարի 78-Ն հրամանին, այսինքն՝ չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։

Կայացել է ԱԱՏՄ կառավարման խորհրդի արտահերթ նիստը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի (կառավարման խորհրդի նախագահ) գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստ։

Օրակարգում ընդգրկված էր 3 հարց`

1. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածության ներկայացում և հավանության արժանացում։

2. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելու հարցի քննարկում և հավանության արժանացում։

3. Այլ հարցեր։

Խորհրդի անդամները միաձայն կողմ են քվեարկել օրակարգի հարցերին։


ԱԱՏՄ-ում կայացել է աշխատանքային հանդիպում՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետի հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության մասնագետներն ընդունել են ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) փորձագետ Անդրեաս Գուտիին։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Տեսչական մարմնին վերապահված բժշկական, կոշտ կենցաղային և վտանգավոր թափոնների  վերահսկողության իրականացման մեխանիզմները, արծարծվել են ոլորտային այլ հարցեր։

ԵՏՀ փորձագետ՝ Անդրեաս Գուտին հետաքրքրվել է դիմում-բողոքների բնույթից, ընթացակարգից, խնդրի լուծման ուղիներից, տեսչական ստուգումներից։

Հանդիպումը կայացել է ԵՏՀ կողմից նախատեսվող Հայաստանի երկրորդ Բնապահպանական կատարողականի ակնարկի կազմման շրջանակներում։