ԱԱՏՄ-ում միջազգային գործընկերների հետ քննարկվել է տեսչական կարողությունների զարգացումը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրավերով՝ առկա և հեռավար հանդիպում է կազմակերպվել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO), ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Եվրամիության ներկայացուցիչների միջև:

Հանդիպման նպատակն էր աշխատանքային իրավունքի վերահսկողության ոլորտում դոնոր և միջազգային կազմակերպությունների կողմից ցուցաբերվող աջակցությունների, ծրագրերի համադրումը։

Քննարկվել են նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում տեղ գտած էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի ներդրման հարցը, դրա տեխնիկական աջակցության հնարավոր լուծումները:

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հանդիպման մասնակիցներին ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել, որ գործընկերներ կազմակերպություններն աջակցություն են ցուցաբերում աշխատանքի վերահսկողության ոլորտում տեսչական կարողությունների զարգացմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ։

 
 

Միջազգային փորձագետի հետ հանդիպում՝ ԱԱՏՄ-ում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ԱԱՏՄ) աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) փորձագետ Սիլվի Էյմարդի և Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, ինչպես նաև Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչությունների մասնագետների միջև։

ԱԱՏՄ ներկայացուցիչները փորձագետ Սիլվի Էյմարդին ծանոթացրել են Տեսչական մարմնի գործունեությանն ու վերահսկողության ոլորտներին։

ԵՏՀ փորձագետը հետաքրքրվել է տեսչական ստուգումներով, ստուգման մեթոդներով և հիմքերով, ինչպես նաև աշխատանքային օրենսդրությանն ու աշխատանքային պայմաններին առնչվող հարցերով։

Հանդիպումը կայացել է ԵՏՀ կողմից նախատեսվող Հայաստանի երկրորդ Բնապահպանական կատարողականի ակնարկի կազմման շրջանակներում։

Դասընթաց՝ վիրավոր զինվորների և նրանց ընտանիքների անդամների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօրվանից Զինվորի տանը սկսել են զինվորների և նրանց ընտանիքի անդամների համար նախատեսված դասընթացը՝ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրության ուսուցման թեմաներով:

Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Հրանտ Պապիկյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսդրության, նորմատիվ իրավական ակտերի դրույթները։

Շուրջ 2 ամիս տևողությամբ անվճար դասընթացին կմասնակցեն զինվորների ընտանիքներից 10 հոգի։

Տեսչական մարմինն ու Զինվորի տունը համագործակցության հուշագիր էին կնքել 2021 թ.-ի նոյեմբերի 19-ին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած շահառուներին կողմերն աջակցելու են նաև պրակտիկա անցնելու և աշխատանքի ընդունվելու հարցերում։

Տեսչական մարմինը Զինվորի տանը նաև գրքեր է նվիրաբերել։