Խստացված ստուգայցերը շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1102 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 59 խախտում, կայացրել 44 տուգանքի որոշում, այդ թվում՝

. Երևանի տարածքային կենտրոն՝ 920 ստուգայց, 49 խախտում, 8 տուգանք,
. Հարավային տարածքային կենտրոն՝ 54 ստուգայց, 6 խախտում, 9 տուգանք,
. Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 15 ստուգաց, 2 խախտում, 8 տուգանք,
. Արևմտյան տարածքային կենտրոն՝ 58 ստուգայց, 0 խախտում, 16 տուգանք,
. Արևելյան տարածքային կենտրոն՝ 55 ստուգայց, 2 խախտում, 3 տուգանք։

Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նաև նախազգուշացումներ և հանձնարարականներ։

Տեսչական մարմինը հորդորում է՝ հանրակրթական հաստատություններում պահպանել ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները

Հանրապետությունում ջեռուցման սեզոնի մեկնարկին ընդառաջ և հաշվի առնելով նոյեմբերի 8-ից հանրակրթական հաստատություններում առկա ձևաչափով դասերի վերսկսումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է՝

Հանրակրթական հաստատություններում պահպանել ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 12-Ն հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112989:

📌 Ըստ այդմ՝
-Հաստատության սենքերում անհրաժեշտ է ապահովել օդի հետևյալ ջերմաստիճանը.
1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան C,

2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան C:

-Հաստատությունների սենքերում ապահովել օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում:

❗️Ուշադրություն՝

-Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։

Տեսչական մարմինն իրականացնելու է մշտադիտարկումներ՝ ջեռուցման նորմերի պահպանման ուղղությամբ։ Արձանագրած խախտումների դեպքում կարելի է զանգահարել ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։

Սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելիությունից:

Տեսչական մարմնի մասնագետները մասնակցել են «Աշխատանքի հիմնարար սկզբունքների և իրավունքների ակադեմիա» թեմայով դասընթացին

Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության մասնագետներ Տաթև Համբարձումյանը և Արփինե Չափարյանը հոկտեմբերի 4-29-ը մասնակցել են «Աշխատանքի հիմնարար սկզբունքների և իրավունքների ակադեմիա» թեմայով առցանց դասընթացին։

Այն նախաձեռնել էր Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)։

Դասընթացի շրջանակներում ներկայացվել են ԱՄԿ փորձագետների վերլուծությունները և միջազգային փորձը՝ երեխաների, հարկադիր աշխատանքի, խտրականությունը աշխատանքում, Covid 19-ի պայմաններում աշխատանքի առանձնահատկությունների և այլ ոլորտների վերաբերյալ։