azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Տեսչական մարմինը հորդորում է՝ հանրակրթական հաստատություններում պահպանել ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները

Հանրապետությունում ջեռուցման սեզոնի մեկնարկին ընդառաջ և հաշվի առնելով նոյեմբերի 8-ից հանրակրթական հաստատություններում առկա ձևաչափով դասերի վերսկսումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է՝

Հանրակրթական հաստատություններում պահպանել ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 12-Ն հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112989:

📌 Ըստ այդմ՝
-Հաստատության սենքերում անհրաժեշտ է ապահովել օդի հետևյալ ջերմաստիճանը.
1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան C,

2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան C:

-Հաստատությունների սենքերում ապահովել օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում:

❗️Ուշադրություն՝

-Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։

Տեսչական մարմինն իրականացնելու է մշտադիտարկումներ՝ ջեռուցման նորմերի պահպանման ուղղությամբ։ Արձանագրած խախտումների դեպքում կարելի է զանգահարել ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։

Սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելիությունից:



Վերադառնալ