Տուգանվել է Բաստայի համերգի կազմակերպիչը

2021 թ-ի սեպտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ռուսաստանցի երաժիշտ Բաստայի համերգի ժամանակ միջոցառման կազմակերպիչ «ՍՈԼԱՐՏ» ՍՊ ընկերության կողմից չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը, մասնավորապես՝ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։

Ըստ այդմ՝ խախտվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնների 21-րդ հավելվածի 10-րդ և 25-րդ կետերի պահանջները։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փաստի կապակցությամբ հարուցել է վարչական վարույթ և, ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով, որոշվել է «ՍՈԼԱՐՏ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար ենթարկել վարչական տույժի։

Առցանց հանդիպում՝ «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում

«Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ այսօր կայացել է առցանց հանդիպում, որին մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետներ, «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի պատասխանատուներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԱՏՄ  տեսուչների վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքները, ինչպես նաև  կարողությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը ներկայացրել է ԱԱՏՄ կատարած աշխատանքները, բարեփոխումներն ու հետագա անելիքները։


Դեղերի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է դեղերի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին

Դեղերի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է

Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ԱԱՏՄ կանոնադրության 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները, Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են կարգադրագրեր Հայաստանի Հանրապետությունում ներքոնշյալ դեղերի նշված սերիաների շրջանառության դադարեցման և հետկանչի վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2021 թվականի նոյեմբերի 05-ի թիվ 0105106921 գրությանը կից փորձագիտական եզրակացությունը։ Մասնավորապես՝

1.«Ֆոսֆալյուգել ալյումինիումի ֆոսֆատ դոնդող ներքին ընդունման 10400մգ, (20) փաթեթիկներ 16գ. Ֆրանսիա Ֆարմատիս, Զ.Ա N1,ԲՊ 20, 60190 Էստրես Սեն-Դենի՝ Աստելաս Ֆարմա Յուրուփ Բ.Վ., Սիլվիուսվեգ 62, 2333 ԲԷ Լեյդեն (Նիդերլանդներ)-ի համար» սերիա՝ 028361, պիտանիության ժամկետ՝ 31.05.2023թ.,

 

2.«Լոզար-Դենկ 25 լոզարտան (լոզարտան կալիում) դեղահատեր թաղանթապատ 25մգ, (28/2×14/) բլիստերում Գերմանիա Դենկ Ֆարմա ԳմբՀ և Քո. ԿԳ, Գոլլ փ. 1, 84529 Թիթմոնինգ, Դենկ Ֆարմա ԳմնՀ և Քո. ԿԳ, Պրինցրեգենտեն փ. 79, 81675 Մյունխեն (Գերմանիա)-ի համար» սերիա՝ 23069, պիտանիության ժամկետ՝ 31.08.2022թ. սերիա՝ 24819, պիտանիության ժամկետ՝ 31.03.2023թ.,

 

3.«Լոզար-Դենկ 50 լոզարտան (լոզարտան կալիում) դեղահատեր թաղանթապատ 50մգ, (28/2×14/) բլիստերում Գերմանիա Դենկ Ֆարմա ԳմբՀ և Քո. ԿԳ, Գոլլ փ. 1, 84529 Թիթմոնինգ, Դենկ Ֆարմա ԳմնՀ և Քո. ԿԳ, Պրինցրեգենտեն փ. 79, 81675 Մյունխեն (Գերմանիա)-ի համար» սերիա՝ 22308, պիտանիության ժամկետ՝ 30.11.2021թ. սերիա՝ 22332, պիտանիության ժամկետ՝ 30.11.2021թ., սերիա՝ 22891 պիտանիության ժամկետ՝ 30.04.2022թ., սերիա՝ 22962 պիտանիության ժամկետ՝ 30.06.2022թ., սերիա՝ 23072 պիտանիության ժամկետ՝ 30.09.2022թ., սերիա՝ 25290 պիտանիության ժամկետ՝ 28.02.2024թ.,

 

4.«Լոզար-Դենկ 100 լոզարտան (լոզարտան կալիում) դեղահատեր թաղանթապատ 50մգ, (28/2×14/) բլիստերում Գերմանիա Դենկ Ֆարմա ԳմբՀ և Քո. ԿԳ, Գոլլ փ. 1, 84529 Թիթմոնինգ, Դենկ Ֆարմա ԳմնՀ և Քո. ԿԳ, Պրինցրեգենտեն փ. 79, 81675 Մյունխեն (Գերմանիա)-ի համար» սերիա՝ 22872, պիտանիության ժամկետ՝ 31.05.2022թ. սերիա՝ 23369, պիտանիության ժամկետ՝ 30.09.2022թ., սերիա՝ 23370 պիտանիության ժամկետ՝ 30.09.2022թ.,

 

5.«ԿոԼոզար-Դենկ 50/12.5 լոզարտան (լոզարտան կալիում) դեղահատեր թաղանթապատ 50մգ+12.5մգ, (28/2×14/) բլիստերում Գերմանիա Դենկ Ֆարմա ԳմբՀ և Քո. ԿԳ, Գոլլ փ. 1, 84529 Թիթմոնինգ, Դենկ Ֆարմա ԳմնՀ և Քո. ԿԳ, Պրինցրեգենտեն փ. 79, 81675 Մյունխեն (Գերմանիա)-ի համար» սերիա՝ 21693, պիտանիության ժամկետ՝ 31.07.2022թ. սերիա՝ 21866, պիտանիության ժամկետ՝ 30.11.2022թ., սերիա՝ 22444 պիտանիության ժամկետ՝ 28.02.2023թ., սերիա՝ 22801 պիտանիության ժամկետ՝ 31.03.2023թ, սերիա՝ 24288, պիտանիության ժամկետ՝ 31.03.2024թ., սերիա՝ 24455, պիտանիության ժամկետ՝ 31.08.2024թ., սերիա՝ 25342, պիտանիության ժամկետ՝ 28.02.2025թ.,

 

6.«ԿոԼոզար-Դենկ 100/12.5 լոզարտան (լոզարտան կալիում) դեղահատեր թաղանթապատ 100մգ+12.5մգ, (28/2×14/) բլիստերում Գերմանիա Դենկ Ֆարմա ԳմբՀ և Քո. ԿԳ, Գոլլ փ. 1, 84529 Թիթմոնինգ, Դենկ Ֆարմա ԳմնՀ և Քո. ԿԳ, Պրինցրեգենտեն փ. 79, 81675 Մյունխեն (Գերմանիա)-ի համար» սերիա՝ 22122, պիտանիության ժամկետ՝ 30.11.2021թ. սերիա՝ 22799, պիտանիության ժամկետ՝ 31.03.2022թ., սերիա՝ 24579 պիտանիության ժամկետ՝ 30.06.2023թ., սերիա՝ 25105 պիտանիության ժամկետ՝ 30.06.2023թ.։