8517 ստուգայց` հոկտեմբեր ամսվա ընթացքում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում։

Հոկտեմբեր ամսվա ընթացքում Տեսչական մարմինն իրականացրել է 8517 ստուգայց, արձանագրվել է 706 խախտում, տրվել է 106 նախազգուշացում, կայացվել է տուգանքի 104 որոշում։

Ըստ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․

✔ Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 7132 ստուգայց, 512 խախտում, 44 նախազգուշացում, 25 տուգանք,

✔ Հարավային տարածքային կենտրոն՝ 334 ստուգայց, 51 խախտում, 24 նախազգուշացում, 23 տուգանք,

✔ Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 294 ստուգայց, 110 խախտում, 22 նախազգուշացում, 19 տուգանք,

✔ Արևելյան տարածքային կենտրոն՝ 345 ստուգայց, 17 խախտում, 12 տուգանք,

✔ Արևմտյան տարածքային կենտրոն՝ 412 ստուգայց, 16 խախտում, 16 նախազգուշացում, 25 տուգանք։

Հակոբ Ավագյանը «Զվարթնոց» օդանավակայանի ՍԲՀԿ անձանակազմին է ներկայացրել նոր պետին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետի (ՍԲՀԿ) անձանակազմին է ներկայացրել ՍԲՀԿ նոր պետին՝ Մեսրոպ Բզնունուն։

Հակոբ Ավագյանը նշել է, որ համավարակով պայմանավորված Մ․ Բզնունին պաշտոնը ստանձնում է բավականին բարդ ժամանակահատվածում և հաջողություններ է մաղթել նրան հետագա գործունեության մեջ։