713 ստուգայց, 200 խախտում. Հանրապետություն ողջ տարածքում շարունակվում են տեսչական ստուգայցերը

Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ստուգայցերով եղել են Մարտունի, Գավառ, Աբովյան, Թալին Մասիս, քաղաքներում, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Շիրակի մարզի մի շարք քաղաքներում և հարակից գյուղերում։

Անցնող շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 6-10-ը, Տեսչական մարմնի Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան տարածքային կենտրոնների մասնագետներն իրականացրել են ընդհանուր 713 ստուգայց, որոնց արդյունքում բացահայտվել է 200 խախտում։

Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նախազգուշացումներ և հանձնարարականներ։


Տեսչական մարմնի մասնագետներն այսօր ուժեղացված ստուգայցեր են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում։

Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն է կատարվել 80 տնտեսավարողի մոտ, բացահայտվել է 19 խախտում, այդ թվում՝

◾ 35 հանրային տրանսպորտ՝ 4 խախտում,
◾ 18 մանրամեծածախ առևտրի կետ՝ 1 խախտում,
◾ 11 դեղատուն՝ 1 խախտում,
◾ 10 գրասենյակ՝ 7 խախտում,
◾ 6 պետական կառավարչական հիմնարկ՝ 6 խախտում։

Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել է բանավոր նախազգուշացում։

Ստուգայցեր՝ Կապան, Գորիս, Սիսիան, Վանաձոր, Արտաշատ, Վեդի, Էջմիածին, Աբովյան և Գավառ քաղաքներում

Տեսչական մարմինը շարունակում է Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ խստացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։

ԱԱՏՄ տարածքային կենտրոնների տեսուչները վերահսկողություն են իրականացրել Կապան, Գորիս, Սիսիան, Վանաձոր, Արտաշատ, Վեդի, Էջմիածին, Աբովյան և Գավառ քաղաքների դեղատներում, հյուրանոցներում, բանկերում, առևտրի կազմակերպություններում, գրասենյակներում և գեղեցկության սրահներում։

Արձանագրված խախտումները վերացնելու վերաբերյալ տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ։