
Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել է նախազգուշացում։

Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել է նախազգուշացում։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատակիցները Ոստիկանության հետ համատեղ ստուգայցերով եղել են Արարատ, Վեդի, Արմավիր, Վանաձոր, Մեղրի, Ագարակ, Կապան, Սիսիան քաղաքներում։
Դիտարկվել է վերոնշյալ քաղաքներում գործող ատամնաբուժարաններում, դեղատներում, բանկերում, գեղեցկության սրահներում, մանրածախ առևտրի կենտրոններում հակահամաճարակային կանոնների պահպանումը։
Ստուգայցի արդյունքում արձանագրվել են խախտումներ. դրանք վերացնելու համար տրվել են հանձնարարականներ։
Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողություն իրականացնել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ:



Covid-անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունը շարունակվում է ՀՀ մարզերում։
Տեսչական մարմնի մարզային տարածքային կենտրոնների մասնագետները ոստիկանության ծառայողների հետ համատեղ շարունակել են ստուգայցերը ԱԱՏՄ վերահսկողության տիրույթում գտնվող տնտեսավարողների մոտ։
