Իրականացվել է 77 ստուգայց, արձանագրվել է 9-ը խախտում


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքում շարունակել են սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։

Այսօր, ընդհանուր առմամբ, իրականացվել է 77 ստուգայց, արձանագրվել 9-ը խախտում.

  • 35 հանրային տրանսպորտ՝ 4 խախտում,
  • 34 մանրամեծածախ առևտրի կետեր՝ 5 խախտում,
  • 7 դեղատուն՝ 0 խախտում,
  • 1 գրասենյակ՝ 0 խախտում։

Արձանագրված խախտումների դեպքում կազմվել են արձանագրություններ։ Տնտեսավարողներին տրվել է խախտումները վերացնելու ցուցում։

84 ստուգայց, 12 խախտում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն է կատարվել

— 84 տնտեսավարողի մոտ, բացահայտվել է 12 խախտում, այդ թվում՝

☑ 60 հանրային տրանսպորտ՝ 8 խախտում,
☑ 16 մանրամեծածախ առևտրի կետ՝ 1 խախտում,
☑ 5 դեղատուն՝ 0 խախտում,
☑ 2 ստոմատոլոգիական կաբինետ՝ 2 խախտում,
☑ 1 հյուրատուն՝ 1 խախտում։

Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել է նախազգուշացում։

Ստուգայցերը շարունակվում են

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատակիցները Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն են իրականացրել Վայք, Եղեգնաձոր, Կապան, Սիսիան, Գորիս, Վանաձոր, Գյումրի, Վեդի, Արտաշատ, Էջմիածին, Աբովյան,Գավառ քաղաքներում և հարակից գյուղերում։

Դիտարկվել են դեղատներ, դպրոցներ, նախակրթարաններ, գրասենյակներ, մանրամեծածախ առևտրի կենտրոններ, վարսավիրանոցներ։

Ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների դեպքում տրվել են նախազգուշացումներ։